Յան Մայեն

Յան Մայեն (նորվ.՝ Jan Mayen), կղզի Գրելանդական և Նորվեգական ծովերի միջև, Իսլանդիայից մոտ 600 կմ հյուսիս, Գրենլանդիայից մոտ 500 կմ արևելք և մայրցամաքային Նորվեգիայից 1000 կմ արևմուտք: Հանդիսանում է Նորվեգիայի տարածք:

Աշխարհագրություն

Աշխարհագրական կորդինատներ՝ 71°00′ հ.ս., 8°00′ա.ե., Географические координаты՝ 71°00′հ.ս., 8°00′ա.ե.:

  • Ցամաքային սահմանի երկարություն՝ 0 կմ,
  • Ափի երկարություն՝ 124,1 կմ:

Ծովային իրավունք՝

  • տարածքային ջրեր՝4 ծովային մղոն
  • սահմանային տարածք՝ 10 ծովային մղոն
  • տնտեսական տարածք՝ 200 ծովային մղոն
  • մայրցամաքային խութ՝ 200-մետրանոց խորության տարածք

Կլիմա բևեռային-ծովային հաճախակի փոթորիկներով և կայուն մառախուղով Рельеф: остров вулканического происхождения. Частично покрыт льдом.

Բարձրություն՝

  • նվազագույն բարձրություն՝ Նորվեգական ծով — 0 մ,
  • առավելագույն բարձրություն՝ Բերենբերգ (Հակոն VII թագավորի լեռ) — 2277,3 մ:

Բնական ռեսուրսներ՝ չկա

Հողօգտագործում՝

  • վարելահողեր՝ 0 %
  • մշտական բուսականություն՝ 0 %
  • այլ՝ 100 % (2001)

Ոռոգելի հողատարածքներ՝ 0 կմ².

Բնական վտանգներ: Բերենբերգ քնած հրաբուխը վերսկսել է իր ակտիվությունը 1970 թվականին

Շրջակա միջավայր (ընթացիկ ժամանակաշրջան)՝ անապատային հրաբխային կղզի, մասսամբ պատված մամուռով և խոտածածկույթով

Կղզու երկարություն՝ 55 կմ (հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք):

Տեղագրություն

Յան Մայն կղզին ունի հրաբխային ծագում, մասսամբ պատված է սառցադաշտերով (117 կմ²) և բաժանված է հյուսիսային մեծ մասի (Nord-Jan) և հարավային փոքր մասի (Sør-Jan), որոնք միանում են 2.5 կմ լայնություն ունեցող հողատարածքով:

Ենթադրվում է, որ կղզին առաջացել է 700.000 տարի առաջ:

Կղզու ռելիեֆը լեռնային է: Ամենաբարձր կետը հանդիսանում է հյուսիսային կողմում գտնվող Բերենբերգ լեռը, որը ծովի մակարդակից ունի 2277,3 մետր բարձրություն:

Նեղուցում առկա է երկու խոշոր լիճ՝ Հարավային ծովածոց (Sørlaguna) և Հյուսիսային ծովածոց (Nordlaguna): Երկուսն էլ սնվում են աղի և քաղցրահամ ջերով: Աղի ջուրը լիճ է լցվում ծովից, երբեմն ալեկոծության ժամանակ բարձր ալիքների հետևանքով դառնալով ավելի շատ: Քաղցրահամ ջուրը հավաքվում է լեռների լանջերին գտնվող ձյան հալոցքից: Աղի ջուրը հավաքվում է լճի ստորին մասում, իսկ քաղցրահամը՝ վերին շերտերում: Քաղցրահամ ջուրը հնարավոր է խմել: Երրորդ, առավել փոքր լիճը գտնվում է կղզու հարավային հատվածում և կոչվում է Ուլերենգլագունա (Ullerenglaguna): Կղզու հինգ սառցադաշտերը իջնում են անմիջապես ծովի ջրերի մեջ, որոնցից երկուսը գտնվում են արևելյան ափերին, իսկ երեքը՝ հյուսիս-արևմտյան: Ափով սառցադաշտերի երկարությունը մոտ 2,5 % է ընդհանուր ափերի երկարությունից:

Երկրաբանություն

Կղզին գտնվում է Հյուսիս-ամերիկյան և Եվրասիական երկրակեղևների բախման կետից 170 կմ հեռու, ինչով էլ պայմանավորված է կղզու տարածքի տեկտոնական բարձր ակտիվությունը:

Բերենբերգ հրաբուխը, որը ձևավորում է կղզու հյուսիսային մասը, հանդիսանում է աշխարհի ամենահյուսիսային գործող հրաբուխը: 1732-ից 1985 թվականները ընկած ժամանակահատվածում գրանցվել է 6 ժայթքում: Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1970, 1973 և 1985 թվականներին: Գրանցված ամենաուժեղ երկրաշարժը Ռիխտերի սանդղակով 5 բալ է եղել: 1970 թվականի ժայթքումի ժամանակ դեպի ջուրը ընթացող լավայի հոսքի շնորհիվ կղզու մակերեսը ավելացել է 4 կմ²-ով:

Կլիմա

Կղզու միջին ջերմաստիճանը ամռանը կազմում է +5 °C: Առավելագույն գրանցված ջերմաստիճանը +18 °C է: Ձմռանը միջին ջերմաստիճանը կազմում է մոտ −5 °C, հազվադեպ իջնելով մինչև −20 °C:

Եղանակը հիմնականում ամպամած է: Հաճախակի են մառախուղները, հատկապես գարնանն ու աշնանը: Երբեմն գրանցվում է ուժեղ քամիներ տարբեր կողմերից:

Ֆլորա

Կղզու տարածքում չկան մշտական ծառեր և թփեր: Հանդիպում են միայն բևեռային ժամանակավոր փոքրատերև խոտեր, մամուռներ: Այստեղ աճում են անոթային բույսերի 76 տեսակ, որոնցից ամենավերջինը հայտնաբերվել է 2002 թվականին: Անոթային բույսերից հինգը խտուտիկներ են: Այդ հինգ տեսակից երեքը հանդիսանում են կղզու էնդեմիկ տեսակներից և ենթակա են հատուկ պահպանման:

Յան Մայն կղզու ֆլորայի կազմում առկա են 176 տեսակի մամուռ, 140 տեսակի քարաքոս և 66 տեսակի սնկեր:

Ֆաունա

Կղզում գրանցված են 98 տեսակի թռչուն, որոնցից 18-ի համար կղզին համարվում է մշտական ձվադրման վայր: Եվ 7 տեսակի ձվադրումը հավանական է, սակայն դեռևս ապացուցված չէ: Կաթնասուններից կղզու տարածքում երբեմն կարելի է հանդիպել սպիտակ և կապույտ աղվես, սպիտակ արջ: Նրանք հայտնվում են կղզում ջրի մակերեսի սառցակալման ժամանակ կամ սառցաբեկորների հետ:

Պատմություն

Կղզին անվանվել է ի պատիվ հոլանդացի կետորսական նավի հրամանատարի անունով, ով այն հայտնաբերել 1614 թվականին: Կղզու հայտնաբերման հարցում հայտ էին ներկայացրել նաև Հենրի Հուդզոնը (1607թ.), Ժան Ֆրոլիկը (1612թ.), Ժորիս Կարոլուսը (1914թ.):

Այնուամենայնիվ 1595 թվականին Դույսբուրգում Գերհարդ Մերկատորի (1512-1594) կողմից պատրաստված քարտեզում Սառուցյալ օվկիանոսում՝ մոտավորապես Յան Մայն կղզու տեղում պատկերված է ինչ-որ կղզի, որի անունը նշվում է Beeren Syland

Հետագա հարյուրամյակում կետորսական և կենդանաոսրական նավերի կողմից շատ հազվադեպ է այցելություններ եղել Յան Մայն կղզի:

Կղզին գտնվում է Նորվեգիայի իրավասության ներքո 1929 թվականից: 1970 թվականից Բերենցբերգ լեռը ակտիվություն է ցուցաբերում:

1961 թվականին կղզուց ոչ հեռու K-19 սուզանավում տեղի է ունեցել վթար:

Բնակչություն

Կղզին չունի բնիկ բնակչություն: Օլոնկինբուեն ավանում բնակվում են հեռավոր նավիգացիայի Loran-C կայանի, մետերոլոգիական կայանի և սահմանապահ նավատորմի աշխատակիցները: Վարչական և քաղաքացիական կառավարումը վերապահված է Loran-C կայանի ղեկավարին: Մայրցամաքային Նորվեգիայի հետ ղեկավարման կապը պահպանվում է Նուրլան ֆյուլքեի միջոցով՝ անմիջապես մայրաքաղաք Օսլոյի հետ:

Տնտեսություն

Յան Մայն կղզին չունի էական բնական ռեսուրսներ: Տնտեսությունը սահմանափակվում է ծառայությունների ոլորտով, որոնք մատուցվում են նորվեգական ռադիոկայանի և մետեոկայանի աշխատակիցներին:

Տրանսպորտ

Կղզին ունի նավագնացության համար նախատեսված արտաքին խարիսխային կայաններ, ինչպես նաև մոտ 2000 մետրանոց գրունտային թռիչքուղով փոքր օդանավակայան:

Կղզու պահպանություն

Յան Մայն կղզու տարածքի անվտանգության պահպանումը իրականացնում է Նորվեգիայի զինված ուժերը: Այս առնչությամբ միջազգային հակասություններ չկան:

Աղբյուրներ

  • Michael Jones and Kenneth Olwig. 2008. Nordic Landscapes: Region and Belonging on the Northern Edge of Europe, University of Minnesota Press, ISBN 0-8166-3914-0, ISBN 978-0-8166-3914-4
  • Sune Dalgård. 1962. Dansk-Norsk Hvalfangst 1615-1660: En Studie over Danmark-Norges Stilling i Europæisk Merkantil Expansion. G.E.C Gads Forlag.
  • Alexander King, J. N. Jennings: The Imperial College Expedition to Jan Mayen Island. The Geographical Journal, Vol. 94, No. 2 (Aug 1939).

Արտաքին հղումներ

  • Ledgard, J.M. (2011) Submergence Coffee House Press.
  • Umbreit, Andreas (2005) Spitsbergen : Svalbard - Franz Josef Land - Jan Mayen, 3rd ed., Chalfont St. Peter : Bradt Travel Guides, ISBN 1-84162-092-0
Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Norway At Home
10 Ноября 2015
There are no public services on Jan Mayen. Permission to visit must be granted in advance from the Salten Police Commissioner in Bodø, Norway. Call +47 75 54 58 00 or e-mail [email protected].

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
BEAUTIFUL PRIVATE LUXURY HOUSE, GREAT VIEW

սկսած $0

Hotel Isafjördur

սկսած $196

Brimnes Hotel & Cabins

սկսած $219

Fosshotel Husavik

սկսած $176

Hotel Edda Ísafjördur

սկսած $186

Hótel Dalvík

սկսած $44

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բերենբերգ (հրաբուխ)

Բերենբերգ (նորվ.՝ Beerenberg), ամենահյուսիսա

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Çamlıca Hill

Çamlıca Hill (Turkish: Çamlıca Tepesi), aka Big Çamlıca Hill (Turk

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Üetliberg

The Üetliberg (also spelled Uetliberg, pronounced Шаблон:IPA in Zür

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Top of Mt. Takao (高尾山頂)

Top of Mt. Takao (高尾山頂) զբոսաշրջային գրավչություն է, Լեռ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Gellért Hill

Gellért Hill (magyar. Gellért-hegy; Deutsch. Blocksberg; Latina. M

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lysá hora

Lysá hora (Czech pronunciation: ]; Polish: Łysa Góra; German: Lys

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը