Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, հայկական կոնյակի արտադրության առաջատար ընկերություն Երևանում, որի սեփականատերն է հանդիսանում Գագիկ Ծառուկյանի Մուլտի գրուպ հոլդինգը: Առավել հայտնի է Նոյ ապրանքանիշով: Հիմնադրվել է 1877 թվականին Ռուսական կայսրության օրոք: Գործարանը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Երևանի կենտրոնում`զբաղեցնելով պատմական Երևանի բերդի տարածքը:

Պատմություն

1877 թվականին հայտնի վաճառական և բարերար Ներսես Թաիրյանը սկսեց գինու արդյունաբերական արտադրություն, իսկ ավելի ուշ՝ 1887 թվականին՝ կոնյակի արտադրություն Երևանի բերդի նախկին տարածքում: Թաիրյանի բարեկամ Հովհաննես Այվազովսկին օգնեց նրան գործարանի կառուցման հարցում:

1899 թվականին Ներսես Թաիրյանը գործարանը վարձակալությամբ հանձնեց Նիկոլայ Շուստովին, որը մեկ տարի անց գործարանը գնեց 50 հազար ռուբլով: Շուստովը 1863 թվականին Մոսկվայում հիմել էր իր բիզնեսը և դարձել Ռուսաստանում կոնյակի առաջին արտադրողներից մեկը: Արդեն 1870-ականներին «Շուստով և որդիներ» ընկերությունը կարողացավ ձեռք բերել Ռուսական կայսրության կոնյակի գինու-օղու-լիկյորի արտադրության 80 %-ը: 1901 թվականին Նիկոլայ Շուստովը գաղտնի կոնյակի նմուշներ ուղարկեց Փարիզում կայացած ցուցահանդեսի համար: Դատավորները, հարգարժան ֆրանսիացի դեգուստատորը, միաձայն Գրան Պրի մրցանակ շնորհեցին անհայտ կոնյակագործին, սակայն երբ պարզեցին, որ նա ֆրանսիացի չէ, և կոնյակը ուղարկվել է Հայաստանից, նրանք այնքան զարմացած էին, որ բացառություն արեցին Նիկոլայ Շուստովի համար և նրան արտոնություն տվեցին «կոնյակ» բառը փակցնել պիտակների վրա, «բրենդի» բառի փոխարեն: Այսպիսով, Շուստովը դարձավ առաջին և միակ արտասահմանյան գինեգործը կոնյակագործության պատմության ընթացքում, ով արժանացել է այդ արտոնությանը:

1899 թվականին Շուստովը հրավիրեց Նիկիտինի գինեգործության դպրոցի շրջանավարտ Կիրիլ Սիլչենկոյին աշխատելու գործարանում: Սիլչենկոն ողջ կյանքի ընթացքում նվիրվածությամբ աշխատել է գործարանում՝ նպաստելով գինու և կոնյակի արտադրության զարգացմանը: Հայերը նրան անվանել են «հայ ժողովրդի մեծ ուկրաինացի որդի»:

1920 թվականին գործարանը պետականացվում է և 1921 թվականի մայիսին վերանվանվում` Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ:

Երևանի Արարատի կոնյակի գործարանի ներկա հարմարությունները կառուցվել են 1938 թվականին` Երևանի բերդի նախկին սարդարի պալատի տարածքում: Շենքը նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը:

2002 թվականին գործարանն ընդգրկվել է Մուլտի գրուպ կոնցեռնի կազմում: Վերակառուցման և շինարարության համար ներդրվել է շուրջ 50 միլիոն դոլար, ձեռք է բերվել նոր շշալցման գիծ, կաղնու տակառներ: Հին փաստաթղթերի, թանգարանային ցուցանմուշների, ընտանեկան արխիվների, գործարանի մասնագետների և տեխնոլոգների օգնությամբ հավաքվել և դասակարգվել է գործարանի գործունեության ողջ ընթացքում կուտակված անգնահատելի փորձը:

Գործարանն արտադրում է հայկական հայտնի կոնյակի մի քանի տեսակներ, այդ թվում` «Նոյ» և «Առասպել»:

Արտադրություն

Գործարանը հիմնականում հայտնի է «Նոյ» և «Կրեմլինի մրցանակ» հայկական կոնյակի ապրանքանիշերով: Գործարանի արտադրանքն արտահանվում է ԱՊՀ և Եվրոպայի բազմաթիվ երկրներ, ինչպես նաև ԱՄՆ և Ավստրալիա:

2016 թվականի ապրիլի 21-ին գործարանը ներկայացրել է իր «Նոյ 30» և «Նոյ 50» տարեկան հայկական կոնյակի նոր արտադրանքը: Արարողությունը տեղի է ունեցել Երևանի հյուսիսում գտնվող Մուլտի գրանդ հյուրանոցում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:

Ներկայումս «Արարատ» կոնյակի գործարանը «Նոյ» և «Կրեմլին մրցանակ» ապրանքանիշերի հիման վրա արտադրում է մի շարք հայկական կոնյակներ՝

  • Նոյ 50 տարեկան
  • Նոյ 30 տարեկան
  • Նոյ տիրակալ, 25 տարեկան
  • Նոյ դասական, 7, 10, 15 և 20 տարեկան
  • Նոյ ավանդական, 3, 5, 7 և 10 տարեկան
  • Նոյ ընծա, 3, 5, 7 և 10 տարեկան
  • Նոյ առասպել, 3 և 5 տարեկան
  • Կրեմլին մրցանակ, 7, 10, 15 և 20 տարեկան

Գործարանի նախկին ապրանքանիշերից են՝

  • Սևանի լեգենդ, 3, 5 և 7 տարեկան
  • Երևանի բերդ, 3 և 5 տարեկան

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Beh Noosh
4 Июня 2016
Really interesting...one of the best in yerevan...you should call one day in advance to book a tour. The tour fee is 2500 and 3500 AMD without and with tasting.
Arina Denisova
4 Января 2017
Book an excursion and come here! Nice and entertaining story of Ararat Brandy with possibility to try it
Goksel Tan
16 Октября 2017
It was a very entertaining tour. Try to get the 3 variety tasting. Or just get the cheaper tasting and buy the others in bottle
Ani Badeyan
25 Апреля 2016
Это замечательное место, где туристы смогу ознакомится с историей армянского коньяка. Узнать структуру изготовления, сделать дегустацию. Обязательно побываете :)
Maria P
7 Января 2019
Отличная экскурсия, много интересного и неожиданного) пунктуально, содержательно, не затянуто. Выбор в магазине большой, цены примерно как в дьюти фри в Звартноц.
Катерина
10 Октября 2013
Потрясающая экскурсия, дегустация коньяков, шоколада! Талантливые гиды! Я восторге, советую! Масса ощущений!
7.9/10
Lyubov S., Konstantin S և 4,313 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
В 0.1км от Ejmiatsin Former Hwy, Երևան, Հայաստան Ուղղություններ ստացեք
Пнд-Вск 9:30 AM–6:30 PM

Yerevan Brandy Factory Foursquare վրա

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan

սկսած $390

Grand Hotel Yerevan

սկսած $160

North Avenue Hotel

սկսած $120

Aviatrans Hotel

սկսած $87

Ibis Yerevan Center

սկսած $86

Nor Yerevan

սկսած $52

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հաղթանակի կամուրջ (Երևան)

Հաղթանակի կամուրջ, կամուրջ Երևանում, Հրազդան գետի վրա յոթկամարանի կ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Երևանի պատմության թանգարան

Երևանի պատմության թանգարան, մշակութային-պատմական թանգարան Երևանում։

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կապույտ մզկիթ

Կապույտ մզկիթ ― մզկիթ Երևանում։

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հանրապետության հրապարակ (Երևան)

Հանրապետության հրապարակը' Երևանի գլխավոր հրապարակն է, որը գտն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան թանգարան հիմնադրամ

Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան թանգարան հիմնադրամ, կազմ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևանի գլխավոր պատկերասրահը, գտնվում է

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարան, պատմամշակութային, գիտահետա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդ` Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mountain Winery

The Mountain Winery, formerly the Paul Masson Mountain Winery, is a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Santo Wines

Santo Wines զբոսաշրջային գրավչություն է, Գինեգործություն և խաղողի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Groot Constantia

Groot Constantia is the oldest wine estate in South Africa and

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Old Bushmills Distillery

The Old Bushmills Distillery is a distillery in Bushmills, County

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cricova winery

Cricova' is a Moldovan winery, located in the town with the same name,

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը