Նախագծման թանգարաններ in Մյունխեն

Ժամանակակից պինակոտեկ

8.5/10

«Ժամանակակից պինակոտեկ» (գերմ.՝ Pinakothek der Moderne), գեղարվեստական թանգարան Մյունխենում, այստեղ իրարից անկախ գործում են չորս տարբեր թանգարաններ.

  • Ժամանակակից արվեստի հավաքածու (մտնում է Բավարիայի պետական գեղարվեստական հավաքածուի կազմի մեջ),
  • Նոր հավաքածու (Կիրառական արվեստի պետական թանգարան),
  • Մյունխենի տեխնիկական համալսարանի ճարտարապետական թանգարան,
  • Մյունխենի պետական գրաֆիկական հավաքածու:

«Հին» և «Նոր» պինակոտեկների, Բրանդպորթի, պետական անտիկ հավաքածուների, Գլիպտոտեկայի և Գեղարվեստական պատկերասրահների հետ համատեղ «Ժամանակակից պինակոտեկը» ձևավորում է Արվեստի տարածք Մյունխենում:

Թանգարանի շենք

Ժամանակակից ընդարձակ շենքը, որը քննադատների կողմից միանշանակ ճանաչվել է որպես ճարտարապետ Շտեֆան Բրաունֆելսի մեծագուն ստեղծագործական հաղթանակ, կառուցվել է մասնավոր նվիրատվությունների շնորհիվ (նախնական ֆինանսավորումը կազմել է 10 միլիոն եվրո): Միայն դրանց հիման վրա Բավարիայի ազատ պետությունն իր վրա վերցրեց ֆինանսական ծախսերն ու թանգարանի կառուցման համար տարածք տրամադրեց: Ժամանակակից պինակոտեկը բացվել է 2002 թվականի սեպտեմբերի 16-ին: Կես տարվա ընթացքում դրա այցելուների թիվն անցել է 2 միլիոնը: Երեսպատված սպիտակ բետոնե շենքի կենտրոնի երկշերտ ռոտոնդայից դեպի ցուցանմուշներն են տանում երկու մեծ աստիճան: Ռոտոնդայի դիամետրը 30 մետր է: Առաջին հարկում են գտնվում Ճարտարապետական հավաքածուն, Գրաֆիկական հավաքածուն և ժամանակավոր ցուցադրությունները: Առաջին հարկի արևմտյան թևում է գտնվում Դասական մոդեռնի հավաքածուն, իսկ արևելյանում` Ժամանակակից արվեստի հավաքածուն: Շինարարության երկրորդ փուլը, որը ենթադրում էր նոր մասնաշենքերի ավելացում հարավից և արևելքից, ինչպես նաև` հավելյալ սրահներ Պետական գրաֆիկական հավաքածուի համար, հետաձգվեց Բրանդխորսթի թանգարանի շինարարության հետ կապված ֆինանսական խնդիրների պատճառով:

Հավաքածուներ

Ժամանակակից արվեստի հավաքածու

Ժամանակակից արվեստի հավաքածուում ներկայացված են դասական մոդեռնի ժամանակաշրջանի և ժամանակակից արվեստի բոլոր հիմնական ուղղությունների` էքսպրեսիոնիզմի, ֆովիզմի, կուբիզմի, սյուրռեալիզմի, աբստրակ էքսպրեսիոնիզմի, պոպ-արտի և մինիմալիզմի տարբեր աշխատանաքներ:

Պատմություն

Ամենամեծ հավաքածուներից մեկն ստեղծվել է 1945 թվականից հետո` նվիրատվությունների շնորհիվ: Վերականգնված Նոր Պինակոտեկի բացումից հետո 1981 թվականին պատկերասրահի հավաքածուների բաժանման ժամանակ կարևոր գործոն դարձան ստեղծագործություններում առկա նորարարական գծերը, որոնք հատուկ են Անրի Մատիսսի և էքսպրեսիոնիզմին պատկանող ստեղծագործություններին: Ֆովիստական ստեղծագործությունները կուբիստների և էքսպրեսիոնիստների հետ հանձնվեցին Ժամանակակից Պինակոտեկին: Ի տարբերություն գերմանական այլ քաղաքների` Մյունխենի գեղանկարները չեն տուժել ազգային-սոցիալիստների` «դեգեներատ արվեստի» վրա հարձակումներից: 1950 թվականին Ժամանակակից արվեստի պետական պատկերասրահի հիմքը կազմում էին ընդամենը 7 աշխատանք: Ժամանակակից արվեստի հավաքածուն սկսեց արագորեն ընդլայնվել Երկրորդ աշխարհամարտից հետո` ձեռքբերումների և նվիրատվությունների շնորհիվ:

Ֆոնդերը հարստանում էին կոլեկցիոներների նպատակաուղղված քաղաքականության շնորհիվ, ինչպես նաև Թեո Վորմալդի (սյուրռեալիզմ), Սոֆյա և Էմանուել Ֆոների, Վոթի և Թեոդոր Վերներների, Մարթա և Մարկուս Կրուսսների, Գյունտեր Ֆրանկեի, Քլաուս Հեգխարդի և հերցոգ Ֆրանց Բավարացու նվիրատվությունների շնորհիվ: Վերջին ձեռքբերումները թվագրվում են 2006 թվականին. 1960-1990-ականների գերմանական և հյուսիսամերիկյան արվեստի հավաքածուն պատկերասրահին են նվիրել Էլեոնորա և Միխայիլ Շտոֆֆելների կողմից:

Դասական մոդեռնի հավաքածու

Հավաքածուի մեջ ներառված է նկարիչների մեծ խումբ` սկսած Անրի Մատիսսից, Ռոբեր Դելոնեից, Ֆերնանա Լեժեից, Խուան Գրիսից, Ումբերտո Բոչչոնիից և Ժորժ Բրակից, Օտտո Դիկսից, Լեոնել Ֆեյնինգերից, ավարտած Խոան Միրոյով, Ռենե Մագրիտտով և Մաքս Էրնստով:

Ցուցադրության մեջ հատուկ տեղ են գրավում երկու սրահ, որտեղ ներկայացված են Մաքս Բեքմանի («Երիտասարդ արգենտինացին», 1929, «Դեղին ու կարմիրով կինը` մանդոլինի հետ» 1950) և Պաբլո Պիկասոյի («Մադամ Սոլեր», 1903, «Մայրն ու մանուկը», 1921, «Նստած կինը», 1941) աշխատանքները:

Հավաքածուի մեջ ըստ արժանվույնս ներկայացված են «Կամուրջ» և «Կապույտ հեծյալը» խմբերի բոլոր անդամները. Էռնստ Լյուդվիգ Կիրհները, Էրիխ Հեկկելը, Ալեքսեյ ֆոն Յավլենսկին, Ֆրանց Մարկը, Ավգուստ Մակեն և Վասիլի Կանդինսկին:

Ժամանակակից արվեստի հավաքածուն (50-ական թվականների վերջ)

Այստեղ ներկայացված են Էնդի Ուորհոլի, Ջասպեր Ջոնսի, Ռոբերտ Ռաուշենբերգի, Վիլլեմ դե Կունինգի, Ռոբերտ Մազերվելլի, Ֆրանց Կլայնի, Լյուչիո Ֆոնտանի, Էնթոնի Թափիեսի, Ֆրենսիս Բէկոնի, Հենրի Մուրի, Մարիոն Մարինիի, Ժոզեֆ Բոյսի, Բլինկա Պալերմոյի, Գեորգ Բազելիցի, Գերհարդ Ռիխտերի, Զիգմար Պոլկայի և Անսելմ Կիֆերի աշխատանքները: Մինիմալիզմը ներկայացված է Դոնալդ Ջադդի, Դէն Ֆլավինի և Ֆրեդ Զանդբակի աշխատանքներում:

Նոր մեդիա, լուսանկարներ և վիդեոարթ

Պինակոտեկայում կարելի է տեսնել Ջոն Բալդեսսարի («Man running/Men carrying box», 1988—1990), Տեդուշ Քանթորի, Բրյուս Նաումանի («World Peace (projected)», 1996), Պիպիլոտտի Ռիստի («Himalaya Goldsteins Stube», 1998—1999), Հիրոսի Սուգիմոտոյի («World Trade Center, Minoru Yamazaki», 1997), Բիլլ Վիոլայի(«Tiny Death», 1993), Սէմ Թեյլոր-Վուդի («Soliloquy III», 1998) աշխատանքները:

Պետական գրաֆիկական հավաքածու

Մյունխենի պետական գրաֆիկական հավաքածուն իր մեջ ներառում է մոտ 400.000 թերթ, որոնք ներկայացնում են նկարի և տպագիր գրաֆիկայի ողջ դարաշրջանը` սկսած 15-րդ դարից, ավարտած մոդեռնով: Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հավաքածուն նշանակալի կորուստներ է կրել, սակայն դեռևս համարվում է Գերմանիայի մեծագույն գրաֆիկական հավաքածուներից մեկը` բեռլինյան և դրեզդենյան հավաքածուների հետ: Մեծ արժեք են ներկայացնում գերմանացի և նիդերլանդցի հին վարպետների (հիմնականում` Ալբրեխտ Դյուրերի և Ռեմբրանդտի), իտալացի նկարիչների (հիմնականում Միքելանջելոյի և Լեոնարդո դա Վինչիի), 19-րդ դարի գերմանացի նկարիչների աշխատանքները: Լուսային զգայունության պատճառով արվեստի այս գործերը ցուցադրվում են միայն ժամանակավոր ցուցադրությունների ժամանակ:

Նոր հավաքածու

Նոր հավաքածուն պատկանում է դիզայնի աշխարհի առաջատար թանգարանների թվին: Թանգարանում առաջին անգամ մշտական ցուցադրություններում ներկայացվել են դիզայնի ու կիրառական արվեստի զարգացման պատմությունը` սկսած 1900 թվականից մինչև մեր օրերը: Սա աշխարհում արտադրական դիզայնին նվիրված ամենամեծ հավաքածուն է: Նոր հավաքածուի մեջ ամենամեծ տեղը գրավում է ավտոմոբիլային դիզայնը, համակարգչային դիզայնը, զարդարելու դիզայնը, կահույքի ու կենցաղի առարկաները:

Ճարտարապետական թանգարան

Մյունխենի տեխնիկական համալսարանի Ճարտարապետական թանգարանի հավաքածուն համարվում է Գերմանիայում այդ տեսակի մեծագույն հավաքածուն, որի հարուստ ֆոնդերը ցուցադրվում են փոփոխվող ցուցադրություններում: Դրանք հայտնի ճարտարապետների` Յոհան Բալթազար Նեյմանի, Հոթֆրիդ Զեմփերի, Լե Կորբյուզեի և Գյունթեր Բենիշի նկարներն են, էտյուդները, մոդելները:

Տես նաև

Հին պինակոտեկ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Laurel R
26 Февраля 2012
Admission is only 1 Euro on Sundays.
Ferdinand v
21 Февраля 2010
Einfach hingehen und sehen, warum es so empfehlenswert ist...
Գտնվելու վայրը
Բաց ժամեր
Втр-Ср-Птн-Вск 10:00 AM–6:00 PM
Чтв 10:00 AM–8:00 PM
Հղումներ

Pinakothek der Moderne Foursquare վրա

Ժամանակակից պինակոտեկ Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Louis Hotel

սկսած $625

Hotel Bayerischer Hof

սկսած $371

Platzl Hotel

սկսած $411

Hotel Falkenturm

սկսած $254

Mercure Hotel Muenchen Altstadt

սկսած $348

Hotel Am Markt Munich

սկսած $156

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բրանդհորստի թանգարան
Գերմանիա

Բրանդհորստի թանգարան (գերմ.՝ Museum Brandhorst), գեղարվեստի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palais Dürckheim
Գերմանիա

Palais Dürckheim զբոսաշրջային գրավչություն է, Պալատները - Մյունխեն,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հին պինակոտեկ
Գերմանիա

Հին պինակոտեկը (գերմ.՝ Alte Pinakothek) հին վարպետների գեղանկարչ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kunstareal
Գերմանիա

Kunstareal (Deutsch: Kunstareal München) զբոսաշրջային գրավչություն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Neue Pinakothek
Գերմանիա

Neue Pinakothek զբոսաշրջային գրավչություն է, Արվեստի թանգարաններ և պա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Brienner Straße (Munich)
Գերմանիա

Brienner Straße (Munich) (Deutsch: Brienner Straße) զ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Brown House, Munich, Germany
Գերմանիա

Brown House, Munich, Germany (Deutsch: Braunes Haus)

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Գլիպտոտեկա (Մյունխեն)
Գերմանիա

Մյունխենի գլիպտոտեկա (գերմ.՝ Münchener Glyptothek), Բավարիայի տ

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Museum of Design Zürich
Շվեյցարիա

Museum of Design Zürich (Deutsch: Museum für Gestaltung Zürich) զբ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Design Museum, Helsinki
Ֆինլանդիա

Design Museum, Helsinki (Suomi: Designmuseo) զբոսաշրջային գրավչությու

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վիկտորիայի և Ալբերտի թանգարան
Միացյալ Թագավորություն

Վիկտորիայի և Ալբերտի թանգարան, թանգարան է Լոնդոնում։ Աշխ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան
Միացյալ Նահանգներ

Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան (անգլ.՝ Whitney Museum of Ame

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ժամանակակից արվեստի պետական թանգարան (Փարիզ)
Ֆրանսիա

Ժամանակակից արվեստի պետական թանգարան. ֆրանսիական ժամանակակից արվեստի պ

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը