Ժնևի լիճ

Ժնևի լիճ (ֆր.՝ Lac Léman, գերմ.՝ Genfersee), լիճ Շվեյցարիայում և Ֆրանսիայում, Արևմտյան Ալպերի և Յուրայի միջև գտնվող միջլեռնային իջվածքում, 372 մ բարձրության վրա։ Մակերեսը 582 կմ2 է, երկարությունը 72 կմ, խորությունը՝ մինչև 310 մ։ Լիճն է մտնում և դուրս գալիս Ռոն գետը։ Լճի ափին են Ժնև, Լոզան քաղաքները։

Ժնևի լիճն Ալպերի ամենամեծ և իր մեծությամբ երկրորդ (Բալատոնից հետո) խոշոր քաղցրահամ լիճն է Կենտրոնական Եվրոպայում: Ժնևի լիճը գտնվում է Ռոնա գետի գետահովտում և ունի կիսալուսնաձև տեսք՝ ոլորվելով Իվուար գյուղի շրջանում: Ոլորանը բնական ճանապարհով Ժնևի լիճը կիսում է Մեծ (ֆր.՝ Grand Lac) և Փոքր (ֆր.՝ Petit Lac) լճերի:

Լճի հյուսիսային ափին են գտնվում պերճաշուք հանգստավայրերը, այդ թվում նաև Շվեյցարական ռիվիերան: Այս շրջաններում է գտնվում Շիլիոն ամրոցը, որը հայտնի է լորդ Բայրոնի շնորհիվ, համանուն պոեմում:

Տեղանվանում

Ժնևի և Լոզանի միջև ընկած տարածքը կոչվում է Լա-Կոտ (ֆր.՝ La Côte), իսկ Լոզանի և Վեվե քաղաքի միջև ընկած տարածքը՝ Լավո (ֆր.՝ Lavaux):

Դեռևս հռոմեական տիրապետության ժամանակ լիճը կոչվել է լատ.՝ Lacus Lemannus: 4-րդ դարում այդ անվանումը վերածվել է լատ.՝ Lacus Lausonius կամ լատ.՝ Lacus Losanetes, իսկ դարի կեսերին՝ ֆր.՝ Lac de Lausanne:

ֆր.՝ Lac de Genève անվանումը սկսեց կիրառվել 16-րդ դարում՝ Շվեյցարիայի որպես պետություն ամրապնդումից հետո: 18-րդ դարում ֆրանսերեն լեզու վերադարձվել է ֆր.՝ Lac Léman անվանումը, որը դարձել է լճի երկրորդ առավել հաճախ օգտագործվող անվանումը: Այն ունի շատ հին ծագում, հավանաբար՝ նախակելտական, կազմված է հին հունարեն լիմնոս բառի հետ ընդհանրություն ունեցող և «լիճ» իմաստն արտահայտող արմատից։ Որոշ քարտեզներում լիճը նշված է որպես ֆր.՝ Lac d’Ouchy (Ուշի՝ Լոզանի ափին գտնվող նավահանգիստ):

Միջին դարերում կոչվել է նաև Լոզանի լիճ (ափին գտնվող Լոզան քաղաքի անունով:

Նավագնացություն

Ուղևորափոխադրումները լճով իրականացնում է շվեյցարական Compagnie générale de navigation sur le lac Léman շոգենավագնացությունը, որը հիմնադրվել է 1873 թվականին: Նրա կազմի մեջ մտնում է 5 անվավոր շոգենավ, որոնք կառուցվել են 20-րդ դարում:

Լիճը մշակույթում

Deep Purple երաժշտական խմբի Smoke on the Water («Ծուխը ջրի վերևում») երգը ձայնագրվել է 1971 թվականին այն իրադարձությունների տպավորությունների ներքո, որոնք այդ ժամանակ տեղի են ունեցել Ժնևի լճի ափին գտնվող Մոնտրյո քաղաքում:

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Stergios
31 Августа 2014
The backdrop of this lake is just amazing. Vevey is my beloved place there. Very relaxing.
Robin Bertels
8 Августа 2014
One of the largest and most beautiful lakes in Western Europe, surrounded by the Alps, partly Swiss, partly French. You can embark on a boat cruise in most villages.
Jon hoffman
23 Июля 2014
Take a swim or at least dip your feet in the lake. The water is pristine and the perfect temperature (in July)
Nawal
3 Августа 2015
افضل مكان للاسترخاء بحيرة جميلة وكبيرة جداً تكون ممتعة في هذا الوقت من السنة لقرب الكرنفال السنوي لها حيث تبدا من ١ اغسطس حتى ٨ اغسطس وهو الاحتفال الكبير ويتم اقامة الالعاب النارية بطريقة جميلة ومبدعة
christian regnier
9 Мая 2014
De par son étendue et la diversité de ses berges, le léman est un endroit magique où il fait bon vivre. L'air est sain, les températures agréables sauf de temps en temps lorsque souffle la bise.
TV5MONDE
20 Апреля 2012
La haute Savoie d'un côté, la Suisse de l'autre et au milieu le lac Léman, la plus grande étendue d'eau douce d'Europe !

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hostellerie Le Petit Manoir

սկսած $249

Le Coq Chantant B&B and Boutique Hotel St-Livres

սկսած $217

Starling Hotel Lausanne

սկսած $184

Hotel de la Nouvelle Couronne

սկսած $148

Romantik Hotel Mont Blanc au Lac

սկսած $191

Chalet au bord du Lac

սկսած $0

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Vufflens Castle

Vufflens Castle (français. Château de Vufflens) is a medieval castle i

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Allaman Castle

Allaman Castle (French: Château Allaman) was built by the Count of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lousonna

Lousonna (also Lousanna) is a Roman archaeological site in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Olympic Museum

The Olympic Museum in Lausanne, Switzerland houses permanent and

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Palais de Rumine

The Palais de Rumine is a late 19th-century building in Florentine

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Château Saint-Maire

Château Saint-Maire is a castle in Lausanne, Switzerland, that serves

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Rolle Castle

Rolle Castle is a castle in the municipality of Rolle of the Canton of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Toblerone line

The Toblerone line is a 10-km long defensive line made of dragon's

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սևանա լիճ

Սևանա լիճ (նաև` Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lake Tahoe

Lake Tahoe is a large freshwater lake in the Sierra Nevada mountains

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բիվա լիճ

Բիվա լիճ (ճապ.՝ 琵琶湖 Բիվա֊կո), նախկինում կոչվել է նաև

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Dillon Reservoir

Dillon Reservoir, sometimes referred to as Lake Dillon, is a large

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հուլա (լիճ)

Հուլա, լիճ Արաբական թերակղզում` Իսրայելում, համանուն հովտ

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը