Ժողովրդական ճարտարապետության թանգարան (Սանոկ)

Ժողովրդական ճարտարապետության թանգարան (լեհ.՝ Muzeum Budownictwa Ludowego), Եվրոպայի բացօթյա ամենամեծ թանգարաններից մեկն է։ Գտնվում է Լեհաստանի Սանոկ քաղաքի մոտակայքում։ Գրանցված է թանգարանների պետական գրանցամատյանում։ Կառույցների թվով պայմանավորված՝ համարվում է Լեհաստանի ամենամեծ այգին։ 38 հեկտար տարածքում ներկայացված է լեհ-ուկրաինական մշակույթը Կարպատների արևելյան սահմանին։

Պատմություն

Թանգարանը հիմնադրվել է 1958 թվականին Ալեքսանդր Ռիբիցկու և Եժի Տուրի նախաձեռնությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լեհաստանում հիմնադրված առաջին ազգագրական այգին է, որը, արտասահմանյան շփումների շնորհիվ, դեռևս 1970-ական թվականներին ստացել է անկախ գիտական ​​և վարչական հաստատության ստատուտ։ Սանոկի ազգագրական այգու կանոնադրությունը հիմք ծառայեց նմանատիպ հաստատությունների հաջորդականությանը։ Սկանսենը հանրության համար բացվեց 1966 թվականի հուլիսի 25-ին։ Ալեքսանդր Ռիբիցկու նախաձեռնությամբ ազգագրական այգում հիմնադրվել է Լեհաստանում առաջին փորձնական կայանը, որը զբաղվում է պատմական բնափայտի պահպանմամբ։ Սանոկի ազգագրական այգում կազմակերպվում են նաև տարատեսակ երաժշտական, ժողովրդական խոհանոցների, ասեղնագործության ​​փառատոներ։ Հրավիրվում են ժողովրդական երաժշտության խմբեր տարբեր երկրներից, մասնավորապես՝ Հունգարիայից, Սլովակիայից, Ուկրաինայից։

Գալիսեական շուկա

Փոքր քաղաք կառուցելու նախագիծը ծրագրվել է դեռևս 20-րդ դարի 80-ական թվականներին Ալեքսանդր Ռիբիցկու արվեստանոցում։ Պատմաբանը իր առջև նպատակ էր դրել ցույց տալու 19-20-րդ դարերի շինարարության օրինակներ, վերականգնել պատմական Գալիսեական շուկան իր բոլոր գործառույթներով։ Այս ծրագիրն իրականացվել է 2009 թվականին Եվրոպական Միության միջոցներով։ Այն 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի քաղաքամաս է, քանի որ այդ ժամանակահատվածում են ստեղծվել շուկայի շուրջ կամարաշարերով բուրժուական տները։ Գալիսեական շուկայի տարածքում գտնվում են 26 շինություններ։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի 16-ին։

Այգու գործունեություն

Տիպիկ գյուղական և ֆերմերային քաղաքիկ ստանալու համար թանգարանում հավաքվել են 17-20-րդ դարերի ավելի քան 100 փայտե կառույցներ։ Բացի բնակելի, տնային տնտեսությունները, այգում կան նաև սրբազան շինություններ (17-րդ դարի կաթոլիկ եկեղեցի, 18-րդ դարի երկու բոյկիների եկեղեցիներ, 19-րդ դարի մեկ լեմկո եկեղեցի և մի քանի գեղատեսիլ մատուռներ), հասարակական շենքեր (գյուղի դպրոց, հյուրանոց) և արդյունաբերական շենքեր (ջրաղաց, դարբնոցներ)։ Եկեղեցիները, ինչպես նաև բնակելի և առևտրային շենքերը հասանելի են զբոսաշրջիկների համար։ Ազգագրական այգու տարածքում գործում է սրբապատկերների մշտական ​​ցուցահանդես, որը կոչվում է «Կարպատյան իկոն», որտեղ կարելի է տեսնել 15-19-րդ դարերի ավելի քան 220 սրբապատկերներ։ Այգում կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցադրություններ։ Տոնավաճառներում և թանգարանային հարթակներում ներկայայցվում են ազգային մշակույթի, Կարպատյան քաղաքների բնակիչների մշակույթի, այդ թվում սրբապատկերների հարուստ հավաքածու, ժամացույցներ, պղնձե պարագաներ, խեցեղեն և այլ առարկաների մոտ 30000 ցուցանմուշներ։

Գրականություն

  • Jerzy Czajkowski. Muzeum Budownictwa Ludowego w Sanoku z perspektywy 45 lat. streszcz. w jęz. ang. [w։] Materiały Muzeum Budownictwa Ludowego w Sanoku. - Nr 36 (2004), 2005.

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
No i Ժողովրդական ճարտարապետության թանգարան (Սանոկ)ի վերաբերյալ խորհուրդներ և հուշումներ դեռ չկան: Միգուցե դուք առաջինը կլինեք, ով օգտակար տեղեկատվություն կուղարկեք ուղեկիցների համար: :)
5.7/10
6,390 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
Aleksandra Rybickiego 5, 38-500 Sanok, Լեհաստան Ուղղություններ ստացեք

Muzeum Budownictwa Ludowego Foursquare վրա

Ժողովրդական ճարտարապետության թանգարան (Սանոկ) Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Hotel Ar?amów

սկսած $137

Spa Hotel Splendor

սկսած $48

Hotel Gloria-Basen SPA

սկսած $72

Hilton Garden Inn Rzeszow

սկսած $76

Hotel Hetman

սկսած $29

Rezydencja Ar?amów

սկսած $114

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սանոկ ամրոց

Սանոկ Թագավորական դղյակը կառուցվել է 14 - րդ դարի վերջում Սանոկում,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ժողովրդական ճարտարապետության թանգարան (Սանոկ)

Ժողովրդական ճարտարապետության թանգարան (լեհ.՝ Muzeum Bud

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Burg Sobień

Sobień (Soban 1372, castro Sobyen 1460) - Là lâu đài thời trung cổ ở t

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lesku Castle

Lesku Castle is a late-gothic medieval castle in Lesku, Poland.

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pałac w Birczy

Pałac w Birczy – znajduje się na zamkowym wzgórzu na wschód od miast

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Haczów

Haczów ] is a village in Brzozów County, Subcarpathian Voivodeship, i

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kościół Wniebowzięcia Najświętszej Maryi Panny w Haczowie

Giả định của Nhà thờ Giáo hội Mary ở Haczów - một kiến trúc Gothic,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kościół Wszystkich Świętych w Bliznem

Nhà thờ All Saints ở Blizne - một kiến trúc Gothic, nhà thờ gỗ nằm

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նորվեգիայի մշակույթի պատմության թանգարան

Նորվեգիայի ազգային մշակույթի թանգարան, գտնվում է Օսլո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Maritiman

Maritiman is a floating maritime museum on the Göta Älv, in G

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
International Wind- and Watermill Museum

The International Wind- and Watermill Museum (German: Internationales

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Pyrohiv

Pyrohiv (українська. Пирогів), also known as Pirogovo (русский. Пирого

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bonanzaville, USA

Bonanzaville, USA is a history museum complex in West Fargo, North

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը