Զիմմերի աշտարակ

Զիմմերի աշտարակ (հոլ.՝ Zimmertoren), միջնադարյան պաշտպանական աշտարակ Բելգիայի Լիր քաղաքում, նախկինում` քաղաքային ամրությունների մի մասը:

Աշտարակը կառուցվել է ոչ ավելի ուշ, քան 1425 թվականը (կառուցման ստույգ թվականը հայտնի չէ): 1812 թվականին քաղաքային իշխանությունները վաճառել են աշտարակը, սակայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո այն վերագնել են, որպեսզի քանդեն: 1928 թվականին ժամագործ Լուի Զիմմերը քաղաքին նվիրում է իր աշխատանքը` «Հոբելյանական ժամացույցը» (հոլ.՝ Jubelklok): Այն ցույց էր տալիս բոլոր աշխարահամասերի ժամանակը, լուսնի փուլերը, մակընթացությունների և տեղատվությունների ժամանակը և պարբերական շատ այլ երևույթներ: Ժամացույցը որոշում են տեղադրել Զիմմերի աշտարակին: Այն ունի 57 թվատախտակ, որից 13-ը տեղադրված են աշտարակի ներքին մակերևույթին:

1960 թվականին աշտարակի մոտ կառուցում են նոր տաղավար Զիմմերի նոր ժամացույցի համար, որն իսկական գլուխգործոց է: «Հրաշք ժամացույցը» (հոլ.՝ Wonderklok) պատրաստվել է 1935 թվականին Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսի առիթով: Ավելի ուշ այն ցուցադրվել է ԱՄՆ-ում: Այդ ժամացույցի թվատախտակներից մեկի շուրջ պտտվում է աշխարհի ամենադանդաղ սլաքը. նրա լիակատար մեկ շրջանն ամբողջանում է 25.800 տարին մեկ: Այն մատնանշում է արտաքին ուժի մոմենտի ազդեցությամբ Երկրի առանցքի իմպուլսի մոմենտի փոփոխությունը (պրեցեսիա): Զիմմերը ժամացույցում ներկայացրել է մեխանիկական պլանետարիում:

«Հրաշք ժամացույցը» մեծ տպավորություն է թողել Ալբերտ Այնշտայնի վրա, ով շնորհավորել է Զիմմերին բացառիկ մեխանիզմի ստեղծման առիթով:

1980 թվականին աշտարակը ստանում է պետության կողմից պահպանվող հուշարձանի կարգավիճակ:

Աշտարակի մոտ գտնվում է հրապարակ, որի վրա մետաղական օղակների ու գնդերի տեսքով պատկերված է արեգակնային համակարգի սխեման (գնդերը խորհրդանշում են արևն ու մոլորակները, իսկ օղակները` մոլորակների շարժման ուղեծիրը): Բացի ընդունված 9 մոլորակներից` նշված են նաև Ֆելիքս (№ 1664, հայտնաբերվել է 1929 թվականին) և Զիմմեր (№ 3064, հայտնաբերվել է 1984 թվականին) փոքր մոլորակները, որոնցից առաջինն անվանված է ծագումով լիրցի, գրող Ֆելիքս Տիմերմանսի, իսկ երկրորդը` ժամագործ Լուի Զիմմերի պատվին:

Ներկայումս Զիմմերի աշտարակը և տաղավարը` «Հրաշք ժամացույցով», թանգարան են:

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Elke Van den Broeck
23 Декабря 2015
Terraces, nice square, market on Saturday
Dimi Mitz
25 Декабря 2018
Do drop by
Steven De Dock
23 Января 2011
Zimmerplein is gewoon sfeer :) AANRADER!!!
Jan Oppers
25 Февраля 2014
Visit Bar Six or Bar Seven! Best bar in town!
7.5/10
6,160 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
Zimmerplein 14, 2500 Lier, Բելգիա Ուղղություններ ստացեք
Sat 11:00 AM–1:00 AM
Вск 1:00 PM–10:00 PM
Пнд Noon–5:00 PM
Втр 8:00 AM–9:00 AM
Ср 8:00 AM–9:00 AM
Чтв 8:00 AM–9:00 AM

Zimmerplein Foursquare վրա

Զիմմերի աշտարակ Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Best Western Plus Zimmerhof Hotel

սկսած $161

Hotel Drie Eiken

սկսած $103

Hotel Kasteel Solhof

սկսած $110

Hotel Ter Elst

սկսած $114

B-aparthotel Moretus

սկսած $63

Tulip Inn Antwerpen

սկսած $82

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bossenstein Castle

Bossenstein Castle is a château in the village of Broechem, Flemish

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Fort van Oelegem

Het fort van Oelegem maakt deel uit van de Stelling van Antwerpen. Het

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրբ Ռումոլդի տաճար

Սուրբ Ռումոլդի տաճար (հոլ.՝ Sint-Rombouthedreal),

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Brusselpoort

The Brusselpoort is the sole remaining city gate of the original

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Antwerp Zoo

Antwerp Zoo (Dutch: Zoo van Antwerpen) is a zoo in the centre of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Aquatopia (Antwerp)

Aquatopia is a popular educational attraction in central Antwerp,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Castle of Cleydael

Castle of Cleydael (Dutch: Kasteel Cleydael) is a moated castle in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Sportpaleis

The Antwerps Sportpaleis (English: Antwerp's Sport Palace), also

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բիգ Բեն

Բիգ Բենը (անգլ.՝ Big Ben), զանգ է, որը գտնվում է Լոնդոնի ժ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Dolmabahçe Clock Tower

Dolmabahçe Clock Tower (Türkçe. Dolmabahçe Saat Kulesi) is a clock tow

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Izmir Clock Tower

Izmir Clock Tower (Turkish: İzmir Saat Kulesi) is a historic clock

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Չիկագոյի Առևտրի պալատի շենք

Չիկագոյի Առևտրի պալատի շենք (անգլ.՝ Chicago Board of Trade Build

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Philadelphia City Hall

Philadelphia City Hall is the seat of government for the city of

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը