Հայֆայի գեղարվեստի թանգարան

Հայֆայի գեղարվեստի թանգարան (անգլ.՝ Haifa Museum of Art; եբր.՝ מוזיאון חיפה לאמנות‎), հիմնադրվել է 1951 թվականին Մարկ Շագալի պատվին կազմակերպված խոշորածավալ ցուցահանդեսի կապակցությամբ: Սկզբում թանգարանը տեղակայված էր Հայֆայի քաղաքապետարանի շենքում, իսկ 1977 թվականից այն սկսեց գործել Վադի Նիսնասի շրջանում գտնվող շենքում: Թանգարանի շենքը, որը կառուցվել է 20-րդ դարի 20- ական թվականներին որպես դպրոց, ընդգրկված է պահպանվող ճարտարապետական օբյեկտների շարքում: Թանգարանը գտնվում է Ադարի ծայրամասում, որտեղ հրեական և արաբական թաղամասերը տեղակայված են իրար հարևանությամբ: Թանգարանը համարվում է Իսրայելի երեք ամենախոշոր արվեստի թանգարաններից մեկը և մասնագիտացած է իսրայելական և միջազգային ժամանակակից արվեստի գծով: 2005 թվականի սեպտեմբերին Տամի Կաց-Ֆրեյմանի թանգարանի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելը նպաստեց թանգարանի գլխավոր նպատակի իրականացմանը, գլոբալացման դարաշրջանում ժամանակակից մշակույթի բազմաշերտ տեսակետների արտացոլմանը: Թանգարանի հիմնական և լրացուցիչ ցուցադրությունները փոփոխվում են տարին երեք անգամ: Թանգարանում 2004 թվականից գործում է նոր «մեդիա-կենտրոն», որի նպատակն է թվային տեխնիկական միջոցներով ուսումնասիրել արվեստի սոցիալ մշակութային ուղղությունները: Նոր մեդիա կենտրոնի կազմակերպած ցուցահանդեսների շարքն արտացոլում է ժամանակակից արվեստի տարբեր ուղղությունները թվային տեսակրիչների միջոցով:

Հավաքածու

Թանգարանի հավաքածուն բաղկացած է տարբեր ժամանակահատվածներում ստեղծված մոտավորապես 7000 գեղարվեստական ստեղծագործություններից՝ կտավներ, նկարներ, քանդակներ, լուսանկարներ, տեսանկարներ և թղթե աշխատանքներ: Հավաքածուում ընդգրկված են իսրայելցի այնպիսի հայտնի նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են`Մենահեմ Շեմին, Իեխիել Կրիզան, Մայքլ Գրոսը, Մոշե Կուպպերմանը, Պինչաս Կոեն-Գանը, Ռանա Լուրին: Միջազգային հավաքածուն իր մեջ ներառում է Մաքս Լիբերմանի, Դիեգո Ռիվերայի, Մարկ Շագալի և Հանա Օռլովայի, Անդրե Մասսոնի աշխատանքները: «Անձնական ընտրություն» շարքի ստեղծագործությունների ընտրության նպատակով հրավիրում են արվեստի փորձագետի, որի պարտականությունների մեջ մտնում է ընտրության պատճառների բացատրությունը: «Անձնական ընտրություն» շարքը համարվում է պարբերաբար փոփոխվող ցուցահանդեսների կատալոգի մի մասը: Թանգարանին կից գործում է «Արվեստի կենտրոնը», երեխաների ինտերակտիվ կրթության բաժինը, կազմակերպվում են տարբեր մշակութային միջոցառումներ, ինչպես նաև դասախոսություններ, սեմինարներ և համերգներ:

Թանգարանի շենք

Նախորդ դարի 30-ական թվականների սկզբին շենքում բացվեց անգլիկան կանանց դպրոց: Իսրայելական պետության գոյության առաջին տարիներին շենքում տեղակայված էր հայրենադարձների կենտրոնը, իսկ 50-ական թվականների սկզբին այստեղ գործել է մասնավոր դպրոց «Միջնակարգ-հանրակրթական դպրոց աշխատողների երեխաների համար» անվանումով: 60-ական թվականների վերջերին Գիստադրուտում սկսեց գործել դպրոցի մասնաճյուղը բարձր դասարանցիներին ընդունելության քննություններին նախապատրաստելու համար: Վերանորոգումից հետո 1978 թվականին շենքը, որ նախատեսված էր ցուցահանդեսային տարածքների և տաղավարների համար, հանրության առաջ բացվեց որպես քաղաքային թանգարան:

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
No i Հայֆայի գեղարվեստի թանգարանի վերաբերյալ խորհուրդներ և հուշումներ դեռ չկան: Միգուցե դուք առաջինը կլինեք, ով օգտակար տեղեկատվություն կուղարկեք ուղեկիցների համար: :)
4.8/10
2,219 մարդիկ այստեղ են եղել
Քարտեզ
Orin St, Haifa, Իսրայել Ուղղություններ ստացեք

מוזאון חיפה Foursquare վրա

Հայֆայի գեղարվեստի թանգարան Facebook վրա

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
The Colony Hotel

սկսած $143

Santa Maria Guest House

սկսած $118

Haifa Guest House

սկսած $76

Templers Boutique Hotel

սկսած $242

Haddad Guest House

սկսած $98

Al Yakhour Hostel

սկսած $22

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Shrine of the Báb

The Shrine of the Báb is a structure in Haifa, Israel where the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Bahá'í World Centre

The Bahá'í World Centre is the name given to the spiritual and a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Արդարության համաշխարհային տուն

Արդարության Համաշխարհային

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Sail Tower

The Sail Tower (עברית. בית המפרש, Beit HaMifras), officially D

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Israel National Museum of Science, Technology, and Space

The Israel National Museum of Science, Technology, and Space (also

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Թիկոթինի ճապոնական արվեստի թանգարան

Թիկոթինի ճապոնական արվեստի թանգարան (ճապ.՝ ティコティン日本美術館), գտնվում է

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Stella Maris Monastery

The Stella Maris Monastery in Haifa is a 19th-century Carmelite

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կիշոն (գետ)

Կիշոն (נחל הקישון), գետ Իսրայելում։

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Արվեստի ազգային թանգարան (Մեխիկո)

Шаблон:Տեղեկաքարտ Թանգարան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան

Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան (անգլ.՝ Philadelphia Museum of Art), ար

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
The Cloisters

The Cloisters is the branch of the Metropolitan Museum of Art

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
James Simon Gallery

The James Simon Gallery will be a new, centrally located visitor

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Տոկիոյի ազգային թանգարան

Տոկիոյի ազգային թանգարան, Ճապոնիայի հնագույն և խոշորագույն թանգարա

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը