Ջեյտա քարանձավ

Ջեյտա քարանձավ(արաբերեն՝مغارة جعيتا‎),  երկու միմյանցից առանձին բայց հաղորդակցվող կարստային կրաքարային քարանձավների համակարգ, որը ունի մոտավորապես 9 կիլոմետր երկարություն։ Քարանձավները գտնվում են Նահր ալ Քելբ հովտում, Ջեյտա, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 18 կիլոմետր հյուսիս։ Ստորին քարանձավը հնագույն ժամանակներում եղել է բնակեցված և վերահայտնաբերվել է 1836 թվականին Ռևերան Ուիլիամ Թոմսոնի կողմից․ այն հնարավոր է այցելել միայն նավակով, քանի որ այն կապված է միլիոնավոր լիբանանցիներին խմելու ջուր ապահովող գետի հետ։

...

1958 թվականին, լիբանանցի սպելեոլոգները ստորին քարանձավից 60 մետր վեր հայտնաբերեցին վերին քարանձավների ցանցը։ Քարանանձավների ցանցը կազմված է միմյանց միացած խորշերից, որոնցից ամենամեծն ունի 120 մետր բարձրություն։

Ջեյտան Լիբանանի ազգային խորհրդանիշն է, կարևոր տուրիստական կենտրոն, ունի կարևոր հասարակական, տնտեսական և մշակութային նշանակություն։ Եղել է Աշխարհի նոր 7 հրաշալիքների եզրափակիչ անցած 14 թեկնածուներից մեկը։ 

Տեղադրություն

Քարանձավը գտնվում է Լիբանանի լեռների արևմտյան թևում, ավելի կոնկրետ Նահր ալ Քելբիի հովտում, բնական մուտքը ծովի մակարդակից 100 մետր է բարձր։ Այն Միջերկրական ծովի ափից 5 կիլոմետր արևելք է և 18 կիլոմետր հարավ Բեյրութից

Պատմություն

Մետաղաձուլության հնագույն մնացորդներ են հայտնաբերվել Նահր ալ Քալբի մոտ գտնվող փոքր քարանձավում, որից ենթադրում են, որ հնագույն ժամանակներում քարանձավն օգտագործվել է թրերի ձուլման համար

Ջեյտայի ստորգետնյա գետը հայտնաբերել է Ռևերեն Վիլիամ Թոմսոնը 1836 թվականին։ Թոմսոնը ամերիկացի միսիոներ էր, ով մոտ 50 մետր խորացավ քարանձավի ներս, հասնելով ստորգետնյա գետին, նա կրակում է․ առաջացող արձագանքը հուշում է, որ հայտնաբերված քարանձավն ունի հսկայական նշանակություն։

1873 թվականին քարանձավներն ուսումնասիրեցին Բեյրութի ջրային ընկերության ճարտարագետներ Վ․ Ջ․ Մաքսվելը և Հ․ Գ․ Հաքսլին և նրանց ընկեր, Բեյրութի Ամերիկյան Համալսարանի նախագահ՝ Ռևերեն Դանիել Բլիսը։ 1873 և 1874 թվականների երկու գիտարշավների ընթացքում նրանք շուրջ 1060 մետր խորացան քարանձավի ներս։ Բլիսը, Մաքսվելը և մյուս ճարտարագետները իրենց անունները տարեթվի հետ գրեցին Մաքսվելի սյունի վրա, որը ունի 625 մետր բարձրություն։ 200 մետր ավելի խորը, այսպես կոչված Պանթեոնում, նրանք գրեցին իրանց անուններն ու գիտարշավի մանրմասնությունները թվթի վրա, տեղավորեցին շշի մեջ և դրեցին ստալագմիտի վրա։ Ժամանակի ընթացքում ջուրը շշի վրա թողել է սպիտակ նստվածք՝ շիշը մշտական ամրացնելով քարի վրա։

1892 - 1940 թվականներին գիտարշավներ կազմակերպեցին անգլիացի, ամերիկացի և ֆրանսիացի հետազոտողները։ Նրանք 1750 մ խորացան քարանձավի ներս։ 

1940-ականներից սկսած լիբանանյան հետազոտողները, հատկապես  Speleo Club du Liban-ի (Լիբանանի հանքափորների ակումբ) անդամ Լիոնել Ղոռան ավելի խորացան քարանձավի ներս։ Արշավորդները հայտնաբերեցին հսկայական ստորգետնյա համակարգ, որը այսօրվա տվյալներով ունի մոտ 9 կմ երկարություն

1958 թվականին ստորին քարանձավները բացվեցին հասարակության լայն շրջանների համար, չնայած որ հետազոտութոյւնները դեռ շարունակվում էին։ Այս հետազոտությունների շնորհիվ հետագայում հայտնաբերվեց վերին քարանձավները

1962 թվականին, Սպելեո Ակումբը սկսեց հետազոտել վերին քարանձավը՝ տուրիստական թունել փորելու նպատակով։ Վերին քարանձավի վրա աշխատանքները սկսեցին 1968 թվականին։ Քարանձավի բացումին հաջորդեց քայլուղիների տեղադրումը, որը տուրիստներին թույլատրեց անվտանգ քայլել վերին քարանձավում

1969 թվականին վերին քարանձավի պաշտոնական բացման կապակցությամբ այստեղ նվագեց ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսուա Բայլը։ Այս միջոցառումը կազմակերպել էր լիբանանցի նկարիչ և քանդակագորխ Ղասան Կլինկը։ Այստեղ կազմակերպվել են նաև այլ մշակութային միջոցառւմներ, այդ թվում՝ գերմանացի կոմպոզիտոր Կարլհայնց Շտոքհաուզենի համերգը 1969-ի նոյեմբերին իսկ 2008-ին՝ լիբանանահայ կոմպոզիտոր Գայ Մանուկյանի համերգը

1978 թվականի Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ քարանձավները փակվել են և օգտագործվել ռազմամթերք պահպանելու նպատակով։ Քարանձավները վերաբացվել են 1995 թվականին և այսօր համարվում են Լիբանանի կարևոր բնական տուրիստական կենտրոններից մեկը

Հնէաբանություն

Ջեյտա I-ը (հաճախ անվանվում է նաև Նահր էլ Քելբ) չոր քարանձավ է, գետի հոսանքի քարանձավից 56 մետր արևելք, ստորին քարանձավի հետ կապված է նեղ թունելներով։ Ջեյտա մեկում հայտնաբերված են վաղ բնակության ապացույցներ

Այլ անվանումներ

Հայտնաբերումից հետո քարանձավի անունը մի քանի անգամ փոփոխվել է։ Այն սկզբում անվանվել է Նահր ալ Քալբի քարանձավներ, ապա անվանվել համապատասխանաբար Դջայտա, Ջեհիտա և վերջապես Ջեյտա։ Ջեյտա արամերենից թարգմանաբար նշանակում է աղմկոտ ջուր։ Անվան փոփոխությունը տեղի է ունեցել 1927 թվականին, երբ թերթերը լայնորեն սկսեցին կիրառել այն։

Դրամահատություն և ֆիլատելիա

1961 թվականին, Ջեյտան դարձավ ազգային խորհրդանիշ տպվեցին նամականիշներ տուրիզմը խթանելու նպատակով։ Նամակնիշի վրա պատկերված Մարուն Հաջը 40 տարի անց դեռ նավակներ է վարում։ Ջեյտա քարանձավը պատկերված է նաև 1964 թվականի մեկ Լիրայի վրա։

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Khaled ☤
14 Июля 2016
Lebanon's marvelous natural attraction. Make sure you visit both the upper cave (walking) and the lower cave (boat ride). Take the teleferik to enjoy the scenes on your way up.
Elif
13 Мая 2017
Must visit in Lebanon, it is very very beatiful. Takes around 1 hour to get there in weekend bc of trafic. And takes 1-2 hours to see everything.
kim fox
5 Мая 2013
Absolutely stunning. The boat ride in the lower Grotto is the highlight. But the cable car ride down the hill is a plus too. Oh, and remember, no cameras allowed.
Mina Esl
27 Апреля 2019
The caves are a must see, one of the 7 wonders, it takes your breath away( no photos allowed inside the cave)
Furkan Opanoglu
1 Мая 2017
Lübnan seyehatin de mutlaka görülmesi gereken yerler arasında liste başı olmalı. Dünyanın 7 harikasına aday ve hiç göremeyeceğiniz bir manzaraya sahip. 10 dolar giriş
Zeynep
27 Апреля 2018
Böylesine etkileyici ve muhteşem bir mağara görmedim. Özellikle tekneyle gezilen alt mağara çok çok güzel
8.9/10
52,823 մարդիկ այստեղ են եղել

Отели рядом с Ջեյտա քարանձավ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Le Royal Hotels - Beirut

սկսած $205

Liqaa Pavilion Residence

սկսած $95

Le Noble

սկսած $120

Lagace Hotel

սկսած $35

Lagace Hotel

սկսած $64

Le Noble

սկսած $100

Чем заняться рядом с Ջեյտա քարանձավ

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սուրսոկ (թանգարան)

Սուրսոկ թանգարան, ինչպես նաև, պաշտոնապես կոչվում է Սո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mohammad Al-Amin Mosque

The Mohammad Al-Amin Mosque is a Sunni mosque located in Martyrs'

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
National Museum of Beirut

The National Museum of Beirut (العربية. 'متحف بيروت الوطنيّ') is th

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Grand Serail

The Grand Serail (Arabic: السراي الكبير‎ (al saray al kabir); also

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Mudeirej Bridge

The Mudeirej Bridge or Mdairej Bridge is a bridge in Lebanon. It was

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Temple of the Obelisks

The Temple of the Obelisks (French: Temple aux Obelisques, Arabic:

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Beirut–Rafic Hariri International Airport

Beirut–Rafic Hariri International Airport (Arabic: مطار بيروت

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բիբլոսի բերդ

Բիբլոսի բերդ, բերդ Լիբանանի Բիբլոս քաղաքում։ Կառուցվել է 12-րդ

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Snezhanka (cave)

Snezhanka (Bulgarian: Снежанка, 'Snow White') is a cave located

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Howe Caverns

Howe Caverns is a cave in Howes Cave, Schoharie County, New York.

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cave of the Winds (Colorado)

Cave of the Winds is a cave in the Pikes Peak region of Colorado. It

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Luray Caverns

Luray Caverns, originally called Luray Cave, is a large, celebrated

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Marengo Cave

Marengo Cave is located in Marengo, Indiana. One of only four show

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը