Ազատարար զինվորի հուշարձան (Տրեպտովի զբոսայգի)

«Ազատարար զինվորի հուշարձան», հուշակոթող, որը գտնվում է Բեռլինի Տրեպտովի զբոսայգում, երեք խորհրդային զինվորական հուշարձաններից մեկն է՝ Պանկովի խորհրդային զինվորական հուշարձանի և Տիրգարտենի խորհրդային պատերազմին նվիրված հուշարձանի հետ միասին։ Քանդակի քանդակագործը եղել է Եվգենի Վուչետիչը, ճարտարապետը՝ Յակով Բելապոլսկին, նկարիչ՝ Անատոլի Գորպենկոն, ինժեները ՝ Սարրա Վալերիուսը։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1949 թվականի մայիսի 8-ին, բարձրությունը 12 մետր է, քաշը՝ 70 տոննա։ Համարվում է Հայրենական մեծ պատերազմի, երկրորդ աշխարհամարտի խորհրդային ժողովրդի հաղթանակի և եվրոպական ժողովրդի նացիզմից ազատվելու խորհրդանիշ։

...

Նկարագրություն

Քանդակի կենտրոնում խորհրդային զինվորի բրոնզե մարմինն է՝ կանգնեցված սվաստիկայի բեկորների վրա։ Մի ձեռքով դեպի ներքև իջնող սուրն է բռնած, մյուս ձեռքով՝ իր կողմից փրկված գերմանացի աղջնակին։

Քանդակի համար նախատիպ կարող էին հանդիսաանալ Կեմերովի մարզի, Տիսուլի տարածաշրջանի Վոզնեսենկ գյուղի բնակիչ Նիկոլայ Մասալովը, որը 1945 թվականի ապրիլի 30-ին Բեռլինի գրավվման մարտերի ընթացքում փրկել էր գերմանացի աղջկան և Մինսկի մարզում ծնված ավագ սերժանտ Տրիֆոն Լուկյանովիչը, որը նույնպես քաղաքի գրավման մարտերի ժամանակ աղջկա էր փրկել և զոհվել 1945 թվականի ապրիլի 29-ին։ Քանդակի էսքիզում զինվորը ձեռքին եղել է ինքնաձիգ, բայց Ստալինի առաջարկով ճարտարապետ Վուչետիչը փոխել է սրի։ Հայտնի է նաև աղջկա անունը, որը հանդիսացել է քանդակի բնորդուհին․ երեքամյա Սվետլանա Կոտիկովան, որը Բեռլինի խորհդային ճակատամասի պարետ՝ գեներալ- մայոր Ալեքսանդր Կոտիկովի դուստրն է։ Հետագայում Կոտիկովան դարձել է դերասանուհի։ Նրա ամենահայտնի դերը եղել է «Օհ, այդ Նաստյան» (1971) ֆիլմում, որտեղ Սվետլանան խաղացել է ուսուցչուհի Մարյանա Բորիսովնայի դերը։

Պատվանդան և հուշասրահ

Հուշարձանը տեղադրված է ազատ տարածությունում գտնվող բլրի վրա, դեպի պատվանդան են տանում աստիճաններ։ Պատվանդանի ներսում գտնվում է մեծ կլոր սրահ։ Սրահի պատերը զարդարված են մոզայիկ պաննոյով՝ նկարիչ՝ Ա․Ա․Գորպենկո։ Այդ պաննոյում պատկերված են տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ նաև Կովկասի և Միջին Ասիայի ազգերից, որոնք ծաղկեպսակներ են դնում խորհրդային զինվորների շիրմաքարերին։ Նրանց գլխավերևում ռուսերեն և գերմաներեն գրված է․ «Այժմ բոլորը պետք է ընդունեն, որ խորհրդային ժողովուրդը իր անձնազոհ պայքարով փրկեց Եվրոպայի քաղաքակրթությունը ֆաշիստական զավթիչներից։ Դրանում մեծ դեր է ունեցել խորհրդայի ժողովրդի մատուցած ծառայությունը մարդկության պատմությանը» (մեջբերում՝ Ստալինի զեկուցումից՝ նվիրված Հոկտեմբերյան հեղափոխության 27-րդ ամյակին)։

Սրահի կենտրոնում տեղադրված է խորանարդաձև սև պատվանդան, որի վրա կանգանած է ոսկեգույն զարդարված արկղիկ, որի մեջ գիրք է՝ այծի կարմիր կաշուց։ Գրքում գրված են Բեռլինը գրաված հերոսների անունները, որոնք թաղված են եղբայրական գերեզմանում։ Սրահի գլխամասը զարդարում է 2,5 տրամագծով սուտակից և հախճապակե ջահը։

Կառուցում

Տրեպտովյան զբոսայգու հուշահամալիրի նախագիծը շահել է մրցույթում, որին ներկայացվել է 33 նախագիծ։ Հաղթել են Վուչետիչի և Բելոպոլսկու ներկայացրած նախագծերը։ Շինարարական աշխատանքների ղեկավարությունը ստանձնել էր խորհրդային բանակի «27-րդ պաշտպանական կառույցների ղեկավարությունը»։ Շինարարական աշխատանքներին մասնակցել են 1200 գերմանացի բանվոր, նաև գերմանական շինարարական կազմակերպություններ։ Զինվորի 70 տոննանոց քանդակը պատրաստվել է 1949 թվականի գարնանը՝ Լենինգրադի «Մոմումենտսկուլպտուր» գործարանում։ Քանդակը բաղկացած է եղել 6 առանձին մասերից, որոնք պատրաստվելուց հետո ուղարկվել են Բեռլին։ Աշխատանքներն ավարտվել են 1949 թվականի մայիսին։ Նույն թվականի մայիսի 8-ին Բեռլինի խորհրդային պարետ, գեներալ մայոր Ա․Գ․ Կոտիկովի կողմից տեղի է ունեցել հուշահամալիրի հանդիսավոր բացումը։ 1949 թվականի սեպտեմբերին հուշահամալիրի պահպանությունը տրվել է Մեծ Բեռլինի մագիստրատուրայի խորհրդային զինվորական հրամանատարությանը։

Վերանորոգում

2003 թվականի աշնանը քանդակը վերցրվել է իր տեղից և ուղարկվել ռեստավրացիայի։ 2004 թվականի մայիսի 2-ին քանդակը նորից տեղադրվել է իր նախկին տեղում։

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
No i Ազատարար զինվորի հուշարձան (Տրեպտովի զբոսայգի)ի վերաբերյալ խորհուրդներ և հուշումներ դեռ չկան: Միգուցե դուք առաջինը կլինեք, ով օգտակար տեղեկատվություն կուղարկեք ուղեկիցների համար: :)

Отели рядом с Ազատարար զինվորի հուշարձան (Տրեպտովի զբոսայգի)

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Park Inn by Radisson Berlin Alexanderplatz

սկսած $460

H4 Hotel Berlin Alexanderplatz

սկսած $308

Motel One Berlin-Hackescher Markt

սկսած $84

Lux 11 Berlin Mitte

սկսած $660

St. Christopher's Apartments Berlin

սկսած $95

St. Christopher's Hostel Berlin

սկսած $48

Чем заняться рядом с Ազատարար զինվորի հուշարձան (Տրեպտովի զբոսայգի)

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Treptower Park

Treptower Park is a park along the river Spree in Alt-Treptow, in the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Spreepark

The Spreepark was an entertainment park in the north of the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Molecule Man

Molecule Man (Owen Reece) is a fictional character appearing in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Funkhaus Nalepastraße

La Funkhaus Nalepastraße (Stazione radio di Nalepastraße) è un co

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Oberbaum Bridge (Oberbaumbrücke)

The Oberbaumbrücke is a double-deck bridge crossing Berlin's River

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Görlitzer Park

Görlitzer Park (nicknamed Görli) is an 800-by-200 metre park in K

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
East Side Gallery

The East Side Gallery is an international memorial for freedom. It is

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Spree Urban

Spree Urban զբոսաշրջային գրավչություն է, Արվեստի կենտրոններ - Բեր

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Տրայանոսի սյուն

Տրայանոսի սյուն (իտալ.՝ Colonna Traiana, լատ.՝ COLVMNA

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Shrine of Remembrance

The Shrine of Remembrance, located in Kings Domain on St Kilda Road,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Poklonnaya Hill

Poklonnaya Gora (русский. Покло́нная гора́, lit. a bow-down hill)

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Հաղթանակի սյուն

Հաղթանակի սյուն (գերմ.՝ Siegessäule), պատմական հուշարձան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Battle of Britain Memorial, Capel-le-Ferne

The Battle of Britain Memorial is a monument to aircrew who flew in

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը