Բուրգ թատրոն (անգլ.՝ (Imperial) Court Theatre), սկզբնապես հայտնի է եղել որպես «Թատրոն Բուրգի վրա», հետո մինչև 1918 թվականը որպես Հոֆբուրգ թատրոն: Այն Ավստրիայի Ազգային թատրոնն է Վիեննայում և ամենակարևոր գերմանախոս թատրոններից մեկը աշխարհում: Բուրգ թատրոնը ստեղծվել է 1741 թվականին և հայտնի է դարձել որպես «Բուրգ» Վիեննայի բնակչության շրջանում: Թատրոնի մշտական անձնակազմը ստեղծել է ավանդական ոճ և խոսք, որը բնորոշ է Բուրգ թատրոնի բեմադրություններին:
Բուրգ թատրոնը բացվել է 1741 թվականի մարտի 14-ին՝ հիմնադրվելով Ավստրիայի Հաբսբուրգների դինաստիայի կայսրուհի Մարիա Թերեզայի կողմից, ով ցանկանում էր իր պալատին կից թատրոն ունենալ: 1776 թվականին նրա որդին՝ Ջոզեֆ II-ը անվանեց այն «Գեմանիայի Ազգային թատրոն»: Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Օպերաները բեմադրվել են այստեղ՝ «Առևանգում հարեմից» (1782 թվական), «Ֆիգարոյի ամուսնությունը» (օպերա, 1786 թվական), «Այդպես են վարվում բոլորը» (1790 թվական): 1794 թվականի սկզբին թատրոնը անվանվեց Հովբուրգ թատրոն: Լյուդվիգ վան Բեթհովենի առաջին սիմֆոնիան բեմադրվել է այնտեղ 1800 թվականի ապրիլի 2-ին: 1886 թվականի հոկտեմբերի վերջին Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Իփիգենիան Տավրիսում» դրամայի բեմադրությունը եղել է վերջինը:
Թատրոնի առաջին շենքը միավորվել է Սուրբ Միքայելի եկեղեցու դիմաց գտնվող Հոֆբուրգին: Այնուհետև տեղափոխվել է Ռինգշտրասե փողոցում գտնվող նոր շինություն 1888 թվականի հոկտեմբերի 14-ին՝ նախագծված Գոդֆրիդ Զեմպերի և Բարոն Կարլ ֆոն Հասենաուերի կողմից: 1943 թվականին, Նացիստական կառավարության ներքո, Բուրգ թատրոնում բեմադրվել է հռչակավոր Վենետիկի վաճառականը կատակերգությունը:
1945 թվականի մարտի 12-ին Բուրգ թատրոնը մեծապես վնասվել է ռմբակոծության ժամանակ և մեկ տարի անց՝ 1954 թվականի ապրիլի 12-ին, ավելի է ոչնչացվել հրդեհի կողմից, որի բռնկման պատճառներն անհայտ են: Պատերազմից հետո թատրոնը վերակառուցվեց 1953 և 1955 թվականների միջև: Դասական Բուրգ թատրոնի ոճը և Բուրգ թատրոնի գերմաներենը դարձել են միտում գերմանախոս թատրոնների համար:
Մինչ 1776 թվականը թատրոնը պետության կողմից վարձակալվել է Իոհան Կոհարիի կողմից: 1773 թվականին թատրոնի վարձակալ Իոհան Կոհարին ֆինանսական խնդիրների առաջ կանգնեց և որպես կուրատոր ընդունեց Ջոզեֆ Կեգլևիչին: Վերջինս Վենզել թատրոնի ռեժիսորն էր՝ Ֆրանց Անտոն Շպորկի զարմիկը, ով ֆրանսիացի Գալարափող նվագող Անտոնիո Վիվալդիին բերեց Պրագա և Ֆրանց Կեգլևիչի աջակցությամբ ստեղծեց կոմիտե ֆինանսավորման համար: Վերջինս էլ դարձավ թատրոնի ռեժիսորը 1773 թվականին, սակայն 1776 թվականին Ջոզեֆ Կեգլևիչը թատրոնը ճանաչեց սնանկ, և պետությունը Ջոզեֆ II-ի ղեկավարությամբ այն նորից վերցրեց իր ձեռքը:
Մինչև 1776 թվականը թատրոնը ֆինանսավորվել է Դե ֆակտո, այլ ոչ Դե յուրե Տրնավայի համալսարանի կողմից՝ Հիսուսի միաբանություն կազմակերպության հովանավորությամբ: Ֆրանցիսկ II պապը 1792 թվականի հուլիսի 4-ին որոշեց թույլատրել նորից թատրոնը վարձակալել, սակայն հնարավոր չեղավ վարձակալ գտնել: Ուստի Բուրգ թատրոնի ռեժիսորներին չէր թույլատրվում խոնարհվել հանդիսատեսի առջև, քանի որ նրանց բեմադրությունը չէր ավարտվել և չկար նոր վարձակալ: Ի վերջո 1794-1817 թվականներին Ֆերդինանդ Պալիֆին դարձավ վարձակալ, որի ֆինանսները գալիս էին Բանսկա Շտյավնիցայի հանքարդյունաբերական ինստիտուտից, որն առաջին տեղնիկական համալսարանն էր աշխարհում:
| Անուն | Սկիզբ | Վերջ |
|---|---|---|
| 12-15 անդամներից բաղկացած ռեժիսորներ (Künstlerrepublik) | 1776 | 1789 |
| Ֆրանց Կառլ Հիերոնիմուս Բրոքման | 1790 | 1790 |
| 5 անդամներից բաղկացած ռեժիսորներ (Regiekollegium) |
1790 | 1794 |
| Պիտեր ֆոն Բրաուն | 1794 | 1806 |
| Ավագ պալատականների ռեժիսորների մի խումբ (ի սկզբանե 8) (Kavaliersdirektion) |
1807 | 1817 |
| Ջոզեֆ Շրեյֆյոգել | 1814 | 1832 |
| Յոհան Լյուդվիգ Դեյնհարդշտայն | 1832 | 1841 |
| Ֆրանց Իգնազ ֆոն Հոլբեյն | 1841 | 1849 |
| Հեյնրիխ Լաուբե | 1849 | 1867 |
| Ֆրիդրիխ Հալմ | 1867 | 1868 |
| Ավգուստ Վոլֆ | 1868 | 1870 |
| Ֆրանց ֆոն Դինգելշտեդ | 1870 | 1881 |
| Ադոլֆ ֆոն Վիլբրանտ | 1881 | 1887 |
| Ադոլֆ ֆոն Զոնենտհալ | 1887 | 1888 |
| Ավգուստ Ֆյորստեր | 1888 | 1889 |
| Ադոլֆ ֆոն Զոնենտհալ | 1889 | 1890 |
| Մաքս Բուրքհարդ | 1890 | 1898 |
| Փոլ Շլենթհեր | 1898 | 1910 |
| Ալֆրեդ ֆոն Բերգեր | 1910 | 1912 |
| Հյուգո Թիմիգ | 1912 | 1917 |
| Մաքս ֆոն Միլենկովիչ | 1917 | 1918 |
| համատեղ ռեժիսորներ՝ Հերման Բար, Մաքս Դեվրենթ և Ռոբերտ Միշել (Dreierkollegium) |
1918 | 1918 |
| Ալբերտ Հայնե | 1918 | 1921 |
| Անտոն Վիլդգանս | 1921 | 1922 |
| Մաքս Պոլսեն | 1922 | 1923 |
| Ֆրանց Հերթերիխ | 1923 | 1930 |
| Անտոն Վիլդգանս | 1930 | 1931 |
| Հերման Ռյոբելինգ | 1932 | 1938 |
| Միրկո Ջելուսիչ | 1938 | 1938 |
| Ւլրիխ Բետեք | 1938 | 1939 |
| Լոթար Մյութհել | 1939 | 1945 |
| Ռաուլ Ասլան | 1945 | 1948 |
| Էրհարդ Բուշբեք | 1948 | 1948 |
| Ջոզեֆ Գիլեն | 1948 | 1954 |
| Ադոլֆ Ռոթ | 1954 | 1959 |
| Էրնսթ Հոյսերման | 1959 | 1968 |
| Փոլ հոֆման | 1968 | 1971 |
| Գերհարդ Կիլգերբերգ | 1971 | 1976 |
| Աքիմ Բենինգ | 1976 | 1986 |
| Կլաուս Պեյման | 1986 | 1999 |
| Կլաուս Բաչլեր | 1999 | 2009 |
| Մաթիաս Հարթման | 2009 | 2014 |
| Կարին Բերգման | 2014 |