Իռլանդիայի ազգային պատկերասրահ

Իռլանդիայի ազգային պատկերասրահ (իռլ.՝ Ghailearaí Náisiúnta na hÉireann), գեղարվեստական թանգարան Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում: Հիմնադրվել է 1845 թվականին, այցելությունների համար բացվել է 10 տարի անց։ Թանգարանում պահվում է իռլանդական գեղանկարչության ամենահարուստ հավաքածուն աշխարհում։ Ներկայացված են նաև իտալացի, հոլանդացի և այլ վարպետների աշխատանքներ։

...

Պատմություն

1853 թվականին դուբլինյան Լենսթեր-հաուզում անցկացվել է արդյունաբերական խոշոր ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվել են նաև արվեստի գործեր։ Դուբլինցիներին այնքան է դուր եկել միջոցառումը, որ որոշվել է պետական մակարդակով կազմակերպել գեղարվեստական գործերի մշտական ցուցադրություն։ 11 տարի անց բացվում է ցուցահանդեսը հատուկ դրա համար ձևավորված շենքում։ Սկզբնական շրջանում այն ներկայացնում էր ընդամենը 125 կտավ, սակայն 1866 թվականից պատկերասրահը, ամենամյա հատուկ դրամաշնորհից օգտվելով, նոր գործեր ձեռք բերելու հնարավորություն է ստանում։

1897 թվականին այրի կոմսուհի Միլթաունը թանգարանին նվիրեց մոտ 200 նկար, որոնց ցուցադրության համար 1903 թվականին շենքին առանձին մաս է ավելացվում։ Հենց այդ ժամանակ էլ թանգարանին նվիրում են բրիտանացի գեղանկարիչ, ռոմանտիկ բնապատկերի վարպետ Ուիլյամ Թըրների 31 աշխատանք` կատարված ջրաներկով: Ընդ որում, նվիրատուները պայման էին դրել աշխատանքները ցուցադրել միայն հունվարին` արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից խուսափելու համար: Ներկայումս, չնայած ժամանակակից սարքավորումների ընձեռած հնարավորությանը, պահպանվում է ջրաներկով աշխատանքների ցուցադրության այդ սահմանափակումը:

1915 թվականին «Լուզիտանիա» նավի խորտակման արդյունքում մահանում է Դուբլինի` ժամանակակից արվեստի քաղաքային թանգարանի հիմնադիր Հյու Լեյնը։ Իր կտակում նա հիշատակել էր ագային պատկերասրահը, որին գեղանկարչական մեծ հավաքածու և իր հարստության զգալի մասն էր թողել։ Դրա շնորհիվ թանգարանը ներկայումս էլ տարեկան մեծ շահույթ է ստանում, ինչն ուղղվում է արվեստի նոր գործեր ձեռք բերելուն։ Կտակի համաձայն` պատկերասրահին է անցել նաև բրիտանացի գրող, դրամատուրգ Բեռնարդ Շոուի ունեցվածքի մի մասը, քանի որ գրողը, իր իսկ խոսքերով, երիտասարդ ժամանակ շատ ժամանակ է անցկացրել թանգարանում։

1962 թվականին պատկերասրահին ևս մի մաս է վերակառուցվում։ 1987 թվականին պատկերասրահին են փոխանցվում բարձրարժեք 14 գործեր, այդ թվում` Պաբլո Պիկասոյի, Ջեկ Բատլեր Իեսթի կտավները։ Այդ նույն թվականին պատկերասրահը նվեր է ստանում համաշխարհային գեղանկարչության անկրկնելի 17 գործեր, որոնց թվում էին նաև Վելասկեսի, Մուրիլիոյի, Յան Վերմերի կտավները։

Հավաքածուներ

Պատկերասրահում պահվում է մոտ 14.000 նկար, ինչպես նաև լուսանկարներ, քանդակներ, արվեստի այլ գործեր։

Հոլանդական հավաքածու

  • Պիտեր Բրեյգել Կրտսեր - «Գյուղական հարսանիք» (1620)
  • Ռուբենս - «Սուրբ Պետրոսի գրոշները» (1617-1618)
  • Յակոբ Յորդանս - «Ընթրիք Էմաուսում» (1645-1665)
  • Վան Դեյք - «Պատշգամբում կանգնած տղան» (1623-1624)
  • Յան Վերմեեր - «Նամակ գրող կինը սպասուհու հետ» (1670)

Իսպանական հավաքածու

  • Լուիս դե Մորալես - «Սուրբ Հիերոնիմը անապատում» (1570-ական թվականներ)
  • Խոսե դե Ռիբերա - «Սուրբ Օնուֆրիոս», (1620-ից հետո)
  • Դիեգո Վելասկես - «Խափշիկը»
  • Ֆրանսիսկո Սուրբարան - «Պտղավորում» (մինչև 1660)
  • Բարտոլոմե Մուրիլիո - «Անառակ որդու վերադարձը» (1660)
  • Ֆրանցիսկո Գոյա - «Տիկին Անտոնիա Սարատե» (1805-1806)

Ֆրանսիական հավաքածու

  • Նիկոլա Պուսեն - «Աքիդ և Գալաթեա» (1627-1628), «Քրիստոսի մահվան ողբը» (1657-1660)
  • Ժան Բատիստ Շարդեն - «Նատյուրմորտ» (1731)
  • Ժան Օնորե Ֆրագոնար - «Վեներա և Ամուր» (1755)
  • Էժեն Դելակրուա - «Դեմոսթենեսը ծովափին» (1859)
  • Գյուստավ Կուրբե - «Ադոլֆ Մարլեի դիմանկարը» (1851)
  • Կլոդ Մոնե - «Արժանտյոն միատեսակ առագաստանավերով» (1874)
  • Պոլ Սինյակ - «Տիկինը շքապատշգամբում» (1898)
  • Խայիմ Սուտին - «Աստիճանով բնապատկեր» (1922)

Իտալական հավաքածու

  • Անջելիկո - «Սուրբ Կոսմա և Դամիան» (1440-1442)
  • Ֆիլիպինո Լիպպի - «Երաժշտի դիմանկարը» (1480-ից հետո)
  • Տիցիան - «Ecce Homo» (1558-1560)
  • Ջովանի Բատիստա Մորոնի - «Ազնվականի և նրա երկու երեխաների դիմանկարը» (1570)
  • Կարավաջո - «Քրիստոսին բռնելը» (1602)
  • Գվիդո Ռենի - «Կլեոպատրայի մահը» (1639-1640)
  • Դոմենիկինո - «Սուրբ Մարիամ Մագթաղինացի» (1625)
  • Գվերչինո - «Հակոբն օրհնում է զավակներին» (1620)
  • Լուկա Ջորդանո - «Վեներան, Մարսը և դարբին Վուլկանը» (1660-ականներ)
  • Ջովաննի Անտոնիո Կանալետտո - «Սուրբ Մարկոսի հրապարակը» (1765)

Գերմանական հավաքածու

  • Գեորգ Պենց - «Ջենտլմենի դիմանկար» (1549)
  • Անգելիկա Կաուֆման - «Էլի ընտանիքը» (1771)
  • Էմիլ Նոլդե - «Երկու կանայք այգում» (1915)

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
No i Իռլանդիայի ազգային պատկերասրահի վերաբերյալ խորհուրդներ և հուշումներ դեռ չկան: Միգուցե դուք առաջինը կլինեք, ով օգտակար տեղեկատվություն կուղարկեք ուղեկիցների համար: :)

Отели рядом с Իռլանդիայի ազգային պատկերասրահ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Mespil Hotel

սկսած $138

Clayton Hotel Burlington Road

սկսած $382

Lad Lane Apartments - Campus Accommodation

սկսած $310

Baggot Court Townhouse

սկսած $224

Latchfords Townhouse

սկսած $184

Leeson Inn Downtown

սկսած $81

Чем заняться рядом с Իռլանդիայի ազգային պատկերասրահ

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Leinster House

Leinster House (Irish: Teach Laighean) is the name of the building

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
National Library of Ireland

The National Library of Ireland (Irish: Leabharlann Náisiúnta na h

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
State Heraldic Museum

The State Heraldic Museum in Kildare St., Dublin was founded in 1909

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Merrion Square

Merrion Square (Шаблон:Irish place name) is a Georgian square on the s

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
St. Andrew's Church, Westland Row, Dublin

St. Andrew's Church is a Roman Catholic church located in Westland

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
The Little Museum of Dublin

The Little Museum of Dublin is a people's museum of Dublin, situated

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Grafton Street

Grafton Street (Irish: Sráid Grafton) is one of the two principal

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Trinity College Dublin

Trinity College (Irish: Coláiste na Tríonóide), officially The Co

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Արվեստի ազգային թանգարան (Մեխիկո)

Шаблон:Տեղեկաքարտ Թանգարան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Դետրոյթի արվեստի ինստիտուտ

Դետրոյթի արվեստի ինստիտուտ (անգլ.՝ Detroit Institute of Arts, կ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Oscar Niemeyer Museum

The Oscar Niemeyer Museum (Portuguese: Museu Oscar Niemeyer) is

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
James Simon Gallery

The James Simon Gallery will be a new, centrally located visitor

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Տոկիոյի ազգային թանգարան

Տոկիոյի ազգային թանգարան, Ճապոնիայի հնագույն և խոշորագույն թանգարա

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը