Կազանի Աստվածամոր տաճար (ռուս.՝ Казанский собор), տաճար Սանկտ Պետերբուրգում։ Ճարտարապետական հուշարձան է՝ կառուցված 1801-1811 թվականներին՝ ռուսական կլասիցիզմի ոճով (ճարտարապետ՝ Անդրեյ Վորոնիխին)։
Խաչաձև-գմբեթավոր հորինվածքով կառույցի կողային ձգված ճակատներին կից են 6 սյուն պորտիկներով կիսաշրջանաձև սյունաշարերը, որոնցից հյուսիսը բացվում է դեպի Նևսկի պողոտա։ Գլխավոր մուտքը արևմուտքից է, փոքր հրապարակից, որը շըրջափակված է թուջե կիսաշրջանաձև պարսպով։ Քանդակային հարդարանքի հեղինակներն են Ի. Մարտոսը, Ի. Պրոկոֆևը, Վ. Դեմուտ-Մալինովսկին, Ֆ. Շչեդրինը և ուրիշներ։
Տաճարում է թաղված (1813) Միխայիլ Կուտուզովը։ 1932 թվականին Կազանի Աստվածամոր տաճարում բացվել է Կրոնի և աթեիզմի պատմության թանգարանը։