Մյունխենի համալսարան (գերմ.՝ Ludwig-Maximilians-Universität München (LMU)), բարձրագույն ուսումնական հաստատություն Մյունխենում: Հիմնադրվել է 1472 թվականին հերցոգ Լյուդվիգ IX-ի ջանքերով և անվանվել նրա և կուրֆյուրստ Մաքսիմիլիան I Իոսիֆի պատվին:
Փաստեր ու թվեր
Մյունխենի համալսարանում 2009-2010 թվականների տվյալներով սովորում
էր 45.539 ուսանող: Համալսարանն ունի 18 ֆակուլտետ, որոնցում
դասավանդում է ավելի քան 700 պրոֆեսոր: Համալսարանի տարեկան բյուջեն
կազմում է մեկ միլիարդ եվրո, որի մեկ երրորդ մասը բաժին է ընկնում
համալսարանական կլինիկային:
Մյունխենի համալսարանում սովորողները կարող են կրթություն ստանալ
160 մասնագիտացումներով:
Բացի Մաքսֆորշտադտ շրջանի Գեշվիստեր Շոլլ Պլաց (գերմ.՝ Geschwister-Scholl-Platz) հրապարակում գտնվող գլխավոր
մասնաշենքից` համալսարանն ունի նաև այլ մասնաշենքեր Մյունխենի տարբեր
շրջաններում:
Ֆալուլտետներ
- 01 Կաթոլիկ աստվածաբանություն
- 02 Ավետարանչական աստվածաբանություն
- 03 Իրավաբանություն
- 04 Տնտեսություն և արտադրության կազմակերպում
- 05 Ժողովրդական տնտեսություն
- 06 Բժշկություն
- 07 Անասնաբուժություն
- 08 Պատմություն և արվեստագիտություն
- 09 Փիլիսոփայություն, գիտության տեսություն, կրոն
- 10 Հոգեբանություն և մանկավարժություն
- 11 Մշակութաբանություն
- 12 Լեզվաբանություն և գրականագիտություն
- 13 Հասարակագիտություն
- 14 Մաթեմատիկա, ինֆորմատիկա, վիճակագրություն
- 15 Ֆիզիկա
- 16 Քիմիա և դեղագործություն
- 17 Կենսաբանություն
- 18 Գիտություններ Երկրի մասին
Մասնաշենքեր
- Գեշվիստեր Շոլլ Պլաց (գերմ.՝ Geschwister-Scholl-Platz) հրապարակում գտնվող գլխավոր
մասնաշենք
- Բարձր տեխնոլոգիաների մասնաշենք (գերմ.՝ High-Tech-Campus) Գրոսհադերն (գերմ.՝ Großhadern) շրջանում
- Համալսարանական կլինիկաներ
- Շվայնխենբաու (գերմ.՝ Schweinchenbau,
բառացի` խոզային շենք) - մանկավարժության ու հոգեբանության ֆակուլտետ:
Շենքն իր անվանումը ստացել է իր վարդագույն երանգի շնորհիվ:
- Մաթեմատիկայի ինստիտուտ (գերմ.՝ Mathematik-Bau): Այստեղ կազմակերպվում են
դասախոսություններ մաթեմատիկայից, ֆիզիկայից, ինֆորմատիկայից,
երկրաբանությունից: Գտնվում է Պինակոտեկից ոչ հեռու:
- Ինստիտուտներ Մյունխենի անգլիական այգում: Այստեղ գործում են
Քաղաքագիտության ինստիտուտը (գերմ.՝ Geschwister-Scholl-Platz), արևելագիտության,
ինֆորմատիկայի ամբիոնները, Բիոմոլեկուլյար օպտիկայի ինստիտուտը և
համակարգչային լեզվաբանության ամբիոնը (գերմ.՝ Centrum für Informations- und Sprachverarbeitung):
- Միջուկային ֆիզիկայի և տարրական մասնիկների ֆիզիկայի
բաժանմունքները գտնվում են Գարխինգ գիտական քաղաքում:
Համալսարանական կլինիկաներ
- Գրոսխադերն կինիկա (գերմ.՝ Klinikum
Großhadern)
- Ինենշտադտ կլինիկա (գերմ.՝ Klinikum
Innenstadt)