«Ուեմբլի» (անգլ.՝ Wembley Stadium, [ˈwɛmbli]), առավել հայտնի է Նոր Ուեմբլի (անգլ.՝ New Wembley) — ֆուտբոլային մարզադաշտ, գտնվում է Լոնդոնում, Անգլիա։ Մարզադաշտը կառուցվել է 2007 թ. նախկին «Ուեմբլի» մարզադաշտի տեղը։ Նախկին «Ուեմբլին», հայտնի էր Empire Stadium անվամբ, առավել հայտնի ֆուտբոլային մարզադաշտերից մեկն էր աշխարհում, քանի դեռ 2003 թ. չէին քանդել։