Կիրստենբոշ ազգային բուսաբանական այգի

Կիրստենբոշ ազգային բուսաբանական այգի (անգլ.՝ Kirstenbosch National Botanical Garden), բուսաբանական այգի Քեյփթաունում՝ Սեղանաձև լեռան արևելյան ստորոտում: Այգին հանդիսանում է երկրի ինը ազգային բուսաբանական այգիներից մեկը, որն ընդգրկում է Հարավային Աֆրիկայի վեց տարբեր կենսաբազմազանություններից հինգը և կառավարվում է Հարավային Աֆրիկայի կենսաբազմազանության ազգային ինստիտուտի (SANBI) կողմից: Մինչև 2004 թվականի սեպտեմբերի 1-ը կառույցը հայտնի էր որպես ազգային բուսաբանական ինստիտուտ:

...

Ստեղծվել է 1913 թվականին՝ պահպանելու երկրի եզակի բուսականությունը: Կիրստենբոշը մեծ տեղ է հատկացնում բնիկ բույսերի մշակմանը:

Այգին ներառում է մի մեծ ջերմոց (Բուսաբանական հասարակական ջերմոց), որտեղ ցուցադրվում են բույսեր տարբեր շրջաններից, այդ թվում սավաննայից, ֆինբոշից, կառուից և այլն: Բացօթյա տարածքում ուշադրության կենտրոնում են Կապի շրջանին բնորոշ բույսերը:

Պատմություն

1660 թվականին Յան վան Ռիեբեկի հրամանով Նիդերլանդների գաղութի պարագծի որոշակի պաշտպանության համար տնկվել է վայրի նշենու և մորենու ցանկապատ: Յան վան Ռիեբեկի ցանկապատ կոչվող այս հատվածները դեռևս պահպանվում են Կիրստենբոշում: Ցանկապատը համարվում է տեղական նշանակության ժառանգություն: Բուսաբանական այգու տարածքը օգտագործվել է անտառանյութի բերքահավաքի ժամանակ:

Այգու անվան Կիրստեն հատվածը գալիս է 18-րդ դարում հողատարածքի կառավարիչ Ջ. Ֆ. Կիրստենի անունից, բոշ հատվածը հոլանդերեն «անտառ» կամ «թուփ»:

1811 թվականին, երբ գաղութի սեփականության իրավունքն անցավ Բրիտանիային, Կիրստենբոշի տարածքի օգտագործման մեջ փոփոխություններ տեղի ունեցան: 1823 թվականին այգին ձեռք բերեց Էքստեեն ընտանիքը, հետագայում այն դարձավ Կլոետե ընտանիքինը (հայտնի տոհմ Քեյփում): Նրանց օրոք տարածքն ավելի մշակվեց, տնկվեցին կաղնու, պտղատու ծառեր և խաղողի այգիներ: 1895 թվականին հողատարածքը ձեռք է բերել Սեսիլ Ջոն Ռոդսը, որից հետո տարածքը դարձավ անմշակ, խոզերի մեծ խմբեր սնվում էին կաղիններով և թավալվում ջրավազաններում: Հայտնի Կամֆորա պողոտան (Camphor Avenue) տնկվել է 1898 թվականին: Կիրստենբոշ այգիների տարածքը Սեսիլ Ռոդսը նվիրաբերել է պետությանը (Սեսիլ Ռոդսը մահացել է 1902 թվականին):

Տարածքի պատմությունը որպես բուսաբանական այգի սկսվում է Քեմբրիջի համալսարանի բուսաբան Հենրի Հարոլդ Պիրսոնից, որը 1903 թվականին եկել է Կապի գաղութ Հարավային Աֆրիկյան քոլեջի (Քեյփթաունի համալսարան) նոր Բուսաբանության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը զբաղեցնելու համար: 1911 թվականի փետրվարին Պիրսոնը Կիրստենբոշի տարածք այցելեց սայլակով գնահատելու դրա հարմարավետությունը որպես բուսաբանական այգի: 1913 թվականի հուլիսի 1-ին գաղութի կառավարությունը տարածքը տրամադրեց այդ նպատակի համար տարեկան £ 1000 բյուջեով: Տնօրենի պաշտոնի համար աշխատավարձ նախատեսված չէր, սակայն Պիրսոնը պաշտոնն ընդունեց առանց վարձատրության: Նա ապրում էր այգում դժվար և սուղ հանգամանքներում:

Պիրսոնին դիմակայելը դժվար էր: Տարածքը պատված էր բուսականությամբ, բնակեցված էր վայրի խոզերով, մոլախոտերով ու տնկված այգիներով: Դրամական միջոցները սուղ էին, բյուջեն համալրվում էր վառելափայտի և կաղնու վաճառքով: Պիրսոնը սկսեց աշխատանքը Կիրստենբոշի "The Dell" տարածքում՝ տնկելով ցիկադեներ, որոնք այսօր էլ տեսանելի են:

Պիրսոնը մահացել է 1916 թվականին թոքաբորբից: Նա թաղվել է իր սիրելի այգում, և նրա տապանագիրը դեռ այգում է: 1913 թվականից սկսած այգին հաջորդաբար գտնվել է «Հարավային Աֆրիկայի բուսաբանական հանրության», «Հարավային Աֆրիկայի ազգային բուսաբանական այգիների», Ազգային բուսաբանական ինստիտուտի և Հարավային աֆրիկյան կենսաբազմազանության ինստիտուտի (SANBI, 2004 թվականից) ենթակայության ներքո: 2013 թվականին այգին նշել է իր 100-ամյակը և թողարկել «Կիրստենբոշ. ամենագեղեցիկ այգին Աֆրիկայում» հուշագիրքը:

Հետազոտություն

Կիրստենբոշում աշխատող գիտնականները, ինչպիսիք են Ուինսոմ Բարքերը, Գրահամ Դունկան և Ջոն Մանինգը, հրատարակել են բազմաթիվ գիտական հոդվածներ, գրքեր և մենագրություններ Հարավային Աֆրիկայի բուսական աշխարհի վերաբերյալ, այդ թվում` Kirstenbosch Gardening Series: Հրատարակվել են նաև մի շարք մենագրություններ, որոնք հայտնի են որպես Memoirs of the Botanical Survey of South Africa, Annals of the Kirstenbosch Botanic Gardens և Strelitzia:

Compton Herbarium-ը, որը հետազոտական գործունեություն է իրականացնում, ներառյալ նոր տեսակների հայտնաբերում և նկարագրում, գտնվում է Կիրստենբոշ ազգային բուսաբանական այգում:

Ճանաչում

2015 թվականին Միջազգային զբոսայգու զբոսաշրջային պարգևների կենտրոնը Կիրստենբոշ բուսաբանական այգին հայտարարել է «Տարվա միջազգային այգի»:

Հարավային Աֆրիկայի կենսաբազմազանության ազգային ինստիտուտ

1951 թվականին Պրետորիայի բուսաբանական բաժնից ստեղծվեց Բուսաբանական հետազոտությունների ինստիտուտը (BRI), որն իր հերթին 1989 թվականին դարձել է Ազգային բուսաբանական ինստիտուտ (NBI): 2004 թվականին Ազգային բուսաբանական ինստիտուտն ընդրկվեց ավելի լայն կազմավորման՝ Կենսաբազմազանության ազգային ինստիտուտի (SANBI) մեջ: 1921 թվականից Ազգային բուսաբանական ինստիտուտը հրատարակել է Bothalia գիտական բուսաբանական ամսագիրը, որը 2014 թվականին անվանափոխվել է Bothalia – African Biodiversity & Conservation արտացոլելու Կենսաբազմազանության ազգային ինստիտուտի ավելի լայն շրջանակը:

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Turkish Airlines
22 Октября 2015
Welcome to the most beautiful garden of Africa! Soak up the sunshine, sounds and colours as you take a stroll around the stunning grounds. Tip: Make sure you don’t miss out on this unique experience.
Alistair
23 Февраля 2016
The gardens are beautiful in themselves, but with the setting at the foot of table mountain, these botanic gardens are amongst the best in the world.
Renato Fernandes
28 Ноября 2017
There is an entrance fee (R 65 by Nov/2017) but it is worth! Very beautiful trees and flowers. Also it is the entrance to hiking trails towards Table Mountain. We did the skeleton gorge trail.
Chris F
14 Августа 2015
Beautiful spot to chill out.
Driaan Jordaan
10 Ноября 2018
Nestled at the foot of Table Mountain, Kirstenbosch is one of the world's most admired botanical gardens. Tip: Take a walk on the "boomslang" wooden walkway for even better views of the gardens.
Nicole Mills
3 Июля 2023
Beautiful botanical gardens. Spend a day exploring the gardens on the ground or on the Boomslang canopy walk. Concerts in the park are very popular in Summer.
8.9/10
Pascal, cxbyte և 144,828 ավելի շատ մարդիկ այստեղ են եղել
Пнд-Вск 8:00 AM–7:00 PM
В 0.3км от Braille Trail, Wynberg NU (2), Cape Town, 7824, Հարավաֆրիկյան Հանրապետություն

Kirstenbosch Botanical Gardens on Foursquare

Կիրստենբոշ ազգային բուսաբանական այգի on Facebook

Отели рядом с Կիրստենբոշ ազգային բուսաբանական այգի

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Townhouse Hotel

սկսած $83

Cape Diamond Hotel

սկսած $36

Parliament Hotel

սկսած $51

Fountains714 (67)

սկսած $0

Cape Citi Loft (10)

սկսած $0

Studio Martini (5)

սկսած $0

Чем заняться рядом с Կիրստենբոշ ազգային բուսաբանական այգի

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Table Mountain National Park

Table Mountain National Park, previously known as the Cape Peninsula

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Սեղանաձև լեռներ

Սեղանաձև լեռներ, հարթ գագաթներով, զառիթափ, երբեմն աստիճանաձև

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Groot Constantia

Groot Constantia is the oldest wine estate in South Africa and

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
World of Birds Wildlife Sanctuary and Monkey Park

World of Birds Wildlife Sanctuary and Monkey Park (often shortened to

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բարեհուսո հրվանդանի ամրոց

Բարեհուսո հրվանդանի ամրոց (հոլ.՝ Kasteel de Goede Hoop, աֆրիկաանս՝

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lion's Head (Cape Town)

Lion's Head is a mountain in Cape Town, South Africa, between Table

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Երկու օվկիանոսների ակվարիում

Երկու օվկիանոսների ակվարիում (անգլ.՝ Two Oceans Aquarium), Հարավայի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
BOS 400

The BOS 400, a French Derrick/Lay Barge that ran aground while being

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ogród Botaniczny BUW

Ogród Botaniczny BUW զբոսաշրջային գրավչություն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Chicago Botanic Garden

The Chicago Botanic Garden is a 385-acre (156 ha) living plant

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lichtentaler Allee

The Lichtentaler Allee is a historic park and arboretum set out as a

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Phipps Conservatory and Botanical Gardens

Phipps Conservatory and Botanical Gardens is a botanical garden set in

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
San Francisco Botanical Garden

The San Francisco Botanical Garden (formerly Strybing Arboretum) is a

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը