Թանգարանային կղզի

Թանգարանային կղզի (գերմ.՝ Museumsinsel), Շպրեինզել կղզու հյուսիսային մասի անվանումը, որտեղ գտնվում են Բեռլինի շատ թանգարաններ: Թանգարանային կղզին գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների և արվեստի երկրպագուների ամբողջ աշխարհից: 1999 թվականից ճարտարապետական և մշակությանին այս եզակի համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Պատմություն

Միջնադարում Շպրեինզել կղզու հյուսիսային մասը ճահճուտ տարածք էր: Կղզու հարավային առավել բարձր հատվածում դեռևս 13-րդ դարից հիմնվել էր Քյոլն քաղաքը, իսկ հյուսիսային մասում հետագայում հիմնվեցին այգիներ: 17-րդ դարում Շպրեեի ձախ վտակից ջրանցքներ են անցկացվում, ինչի շնորհիվ կղզու հյուսիսային մասը չորացվում է: Շպրեե վտակի և Կուպֆերգրաբեն ջրանցքի միջև գոյանում է Քյոլնի կղզյակը (գերմ.՝ Cöllnische Werder), որտեղ 17-րդ դարի երկրորդ կեսին հիմնվում է Լյուստգարդեն զբոսայգին: 1748 թվականին Պոմերանցերհոֆ ծաղկաջերմոցը` իր արևադարձային մրգերով, արմավենիներով, էկզոտիկ բույսերով, Լյուստգարդենի մասին վերջին վկայությունն է: Ջրանցքներով առևտրական կապերի զարգացման արդյունքում այդ տարածքում կառուցվում են պահեստներ: Հետագայում կղզում լրացուցիչ պահեստներ են կառուցվում ալյուրի և աղի համար:

1797 թվականին Ֆրիդրիխ Վիլհելմ II արքան ընդունում է հնագետ, արվեստագիտության պրոֆեսոր Ալոիս Հիրտի` նոր թանգարան հիմնելու առաջարկը, որտեղ պետք է պահվեին արվեստի` անտիկ և նոր շրջանի գործեր: 1810 թվականին արքայական հրովարտակով Ֆրիդրիխ Վիլհելմ II-ը հանձնարարում էր ընտրել արվեստի գործեր հասարակական հավաքածուի համար:

1822 թվականին Կարլ Ֆրիդրիխ Շինկելը ներկայացնում է նոր շենքի նախագիծը, որի համաձայն նախատեսվում էր Շպրեինզել կղզու հյուսիսային մասի կառուցապատումը: Բացի թանգարաններից` նախատեսվում էին Կուպֆերգրաբեն ջրանցքի հարթեցման աշխատանքներ և մի քանի կամուրջների կառուցում: Աշխատանքները հսկող հանձնաժողովը գլխավորում էր Վիլհելմ Հումբոլդտը:

Թանգարանային կղզու առաջին թանգարանը` կառուցված 1830 թվականին, Հին թանգարանն էր, որը միաժամանակ Պրուսիայի հասարակական առաջին թանգարանն էր: 1876 թվականին դրան հաջորդում է Ազգային պատկերասրահի (ներկայումս` Ազգային հին թանգարան) բացումը: 1904 թվականին կղզու ծայրամասում բացվում է Կայզեր Ֆրիդրիխի թանգարանը (ներկայումս` Բոդե թանգարան): 1930 թվականին Թանգարանային կղզում կառուցվում է հերթական շենքը` Պերգամոն թանգարանը: Թանգարանային կղզու շնորհիվ, որը դարձավ արվեստի և գիտության բեռլինյան կենտրոն, Բեռլինը կոչվեց «Շպրեեի Աթենք»:

870-ական թվականներին «թանգարանային կղզի» արտահայտությունը բնորոշում էր կղզու այդ հատվածը` Պրուսիային հավակնություններ տալով Փարիզի և Լոնդոնի հետ եվրոպական մշակութային կենտրոն դառնալու: 1880 թվականին թանգարանների տնօրենների խորհրդակցության ժամանակ որոշվում է Թանգարանային կղզում պահել բացառապես «բարձր արժեք» ներկայացնող գործեր, այսինքն` ժամանակի պատկերացումով Եվրոպայի և Մերձավոր Արևելքի արվեստը:

Հետագա կառույցների նպատակն էր արվեստի անընդհատ աճող նմուշների ցուցադրության համար լրացուցիչ տարածքներ ստեղծել: Գերմանացի ճարտարապետ Ալֆրեդ Մասելը ծրագրել էր իր նախագծած կառույցի` Պերգամոնի թանգարանի համար նոր մասնաշենք կառուցել եգիպտական հավաքածուի համար: Սակայն այդ նախագծերը չեն իրականցվում տեխնիկական և ֆինանսական դժվարությունների պատճառով: Նացիոնալ-սոցիալիստների օրոք Բեռլինի վերապլանավորման ծրագրեր են մշակվում, որոնք ընդգրկում էին նաև Թանգարանային կղզին: Այնտեղ նախատեսվում էր կառուցել ևս չորս շենք ճարտարապետ Վիլհելմ Կրայսի նախագծով: Այդ ծրագրի համաձայն` Շպրեեի հյուսիսային ափին` Բոդե թանգարանի դիմաց, պետք է կառուցվեին Գերմանական թանգարանը, 19-րդ դարի թանգարանը, Եգիպտոսի և Առաջավոր Ասիայի արվեստի թանգարանը: Ծրագրի վերանայումից հետո կառուցվեց Եգիպտական թանգարանը` 75.000 կմ² մակերեսով ցուցասրահներով: Այդ տարածքում նոր թանգարանի կառուցումը կհանգեցներ Մոնբիժու պալատի քանդմանը: Բեռլինյան Ցեյխհաուզ շենքի պատմառազմական հավաքածուի համար նախատեսվում էր կառուցել Համաշխարհային պատերազմի թանգարան: Ճարտարապետ Հանս Դուստմանի առաջարկով նախատեսվում էր կղզու հարավային մասում կառուցել Ազգագրական թանգարան: Սակայն այս բոլոր նախագծերն անկատար մնացին վերահաս Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով:

Երկրորդ աշխարհամարտին կղզու թանգարաններն ավերվել են ավելի քան 70 %-ով: Նրանց աստիճանական վերակառուցման նախագիծը մինչև 1950 թվականը դեռևս չէր ընդգրկել ամենից շատ տուժած Նոր թանգարանը: Նոր թանգարանի ավերակները, որոնք «ամոթալի հետք» էին անվանվել, նախատեսվում էր ամբողջովին մաքրել, ինչը, սակայն, անընդհատ ձգձգվում էր: Ֆինանսական մեծ ներդրում պահանջող աշխատանքներն սկսվում են միայն 1987 թվականին: Նախատեսվում էր աշխատանքներն ավարտել 1989 թվականին, սակայն միջոցների սղության պատճառով դրանք այդպես էլ չեն սկսվում:

Գերմանիայի վերամիավորումից հետո` 1990-ական թվականների ավարտին, սկսվում են կղզու մասշտաբային վերականգնման աշխատանքները: 1999 թվականին Պրուսական արվեստի ժառանգության ֆոնդը հաստատում է Թանգարանային կղզու վերականգնման ծրագիրը, որով նախատեսվում էր հավաքածուների վերականգնում, արդեն եղած շենքերի բարեկարգում, ճարտարապետական միասնական համալիրի ստեղծում: Պետական կառավարությունը 2010 թվականին 20 միլիոն դոլար էր խոստացել Բեռլինի վարկանիշը բարձրացնող ծրագրերի համար, իսկ Յունեսկօ-ն կղզին հռչակել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ:

Թանգարանային կղզին ներկայումս

Թանգարանային կղզու հյուսիսային մասը հատվում է Մոնբիժու կամրջի հետ, որը կղզին կապում է Շպրեե վտակի երկու ափերին: Երկու կամուրջներն էլ փակ են հասարակական տրանսպորտի համար` ապահովելով Բոդե թանգարանի մուտքը, որը նեոբարոկկոյի ոճով եռանկյունաձև շենք է:

Բոդե թանգարանի հարավային կողմից կղզին հատվում է բեռլինյան քաղաքային էլեկտրագնացքի գծի հետ, որը Բոդե թանգարանը բաժանում է Պերգամոնի թանգարանից: Սա կղզու համալիրի ամենաուշ կառուցված թանգարանն է, որը ամենաշատ այցելություններ ունեցող բեռլինյան թանգարանն է և համաշխարհային ճանաչում ունի իր անտիկ ցուցանմուշների, հատկապես Պերգամոնի խորանի շնորհիվ: Թանգարանի մուտքը հրապարակ է` երեք կողմից սահմանափակված է թանգարանի մասնաշենքերով, որտեղ կարելի է մտնել Ամ Կուպֆերգրաբեն փողոցի հետիոտնային կամրջով:

Պերգամոնի թանգարանին հարավ-արևմուտքից հարում է Նոր թանգարանը, որը Երկրորդ աշխարհամարտից հետո ամբողջովին վերածվել էր ավերակների, իսկ հարավ-արևելքից` Ազգային հին թանգարանը, որն արտաքինից անտիկ տաճար է հիշեցնում: Պատկերասրահի մուտքի մոտ վեր է խոյանում Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի արձանը, ում ձեռքին են պատկանում շենքի առաջին էսքիզները: Ազգային թանգարանի մուտքի մոտ մարգագետինը ձևավորված է քանդակներով: Շպրեե գետակի հարավային և արևելյան մասերում մարգագետինը սահմանափակված է դորիական ոճի կամարաշարերով: Ամռան ընթացքում այստեղ կազմակերպվում են կինոդիտումներ և բացօթյա համերգներ:

Նոր թանգարանի և ազգային պատկերասրահի հարավային կողմից կղզին հատում է Բոդեշտրասե փողոցը, որը բաց է տրանսպորտային երթևեկության համար: Նրան միացող Ֆրիդրիխսբրյուկե կամուրջը փակ է մեխանիկական տրանսպորտի միջոցների համար: Այդ փողոցից հարավ` կղզու արևմտյան մասում են գտնվում Հին թանգարանն ու Լյուստգարդենը, իսկ արևելյան մասում` Բեռլինի մայր տաճարը:

Բեռլինի մայր տաճարից հյուսիս` Ազգային հին պատկերասրահի դիմաց, ամառային երեկոներին օրնիթոլոգիայի սիրահարները կարող են ականատեսը լինել բնության զարմանալի երևույթներից մեկին. տասնյակ հազարավոր սարյակներ ուղևորվում են շագանակենու անտառ` գիշերելու:

Թանգարաններ

Կղզու հինգ թանգարաններ մտնում են «Բեռլինի պետական թանգարաններ» միավորման մեջ, որն իր հերթին Պրուսական մշակութային ժառանգության ֆոնդի մաս է կազմում:

Թանգարանային կղզու թանգարաններում գերակշռում են հնագիտական հավաքածուներն ու 19-րդ դարի արվեստի նմուշները: Գերմանիայի վերամիավորումից հետո սկսվել է երկատված հավաքածուների միավորման գործընթացը: Թանգարանային կղզու գլխավոր նախագծի համաձայն` նախատեսվում է բոլոր թանգարանների ցուցանմուշների միասնական ցուցադրումը: Մուտքի նոր շենքը, որի բացումը նախատեսվում էր 2008 թվականին, դառնալու էր ողջ կղզու ընդհանուր մուտքը: Այնտեղ են տեղակայվելու տեղեկատվական կենտրոնը, սրճարաններ, խանութներ, ռեստորաններ, հատուկ հանդիսությունների և ցուցահանդեսների սրահներ:

Հին թանգարանի հիմնական հարկում ներկայացված է անտիկ հավաքածուի մի մասը` քանդակներ, զենքեր, ոսկյա և արաթե զարդեր, հին հունական արվեստի բացառիկ նմուշներ` սկսած կիկլադյան քաղաքակրթությունից մինչև ուշ հռոմեական շրջան: Թանգարանի վերին հարկում 2005 թվականի օգոստոսից ժամանակավորապես գործում է Բեռլինի եգիպտական թանգարանը, որն այնտեղ է տեղափոխվել Շառլոտենբուրգից: 2009 թվականին այն կրկին գրավել է իր նախկին տեղը վերակառուցված Նոր թանգարանում:

Վերակառուցված Նոր թանգարանը 2009 թվականի բացումից հետո ընդունել է Եգիպտական թանգարանի նաև պապիրուսների հավաքածուները, որի մեջ են ներառված Նեֆերտիտիի կիսանդրին և Էխնաթոնի շրջանի արվեստի հայտնի այլ գործեր: Նոր թանգարանում մասամբ ցուցադրված են նաև Նախապատմական շրջանի թանգարանի նմուշներ, որոնք վերաբերում են քարե դարին և պատմական վաղ այլ շրջանների:

Պերգամոնի թանգարանի երեք մասնաշենքերում հավաքված են ճարտարապետական նմուշներ` հին հունական և հռոմեական քանդակներ, վեցհազարամյա ցուցանմուշներ Առաջավոր Ասիայից, Իսլամական արվեստի թանգարանի նմուշներ: Պերգամոնի թանգարանը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Պերգամոնի խորանի վերակառուցված համալիրով, Իշտարի դարպասներով:

Ազգային հին պատկերասրահի հավաքածուում ներկայացված են 19-րդ դարի քանդակագործության և գեղանկարչության գործեր` սկսած Կասպար Դավիդ Ֆրիդրիխից և ֆրանսիական իմպրեսիոնիստներից մինչև նազարեթցիների ֆրեսկոները Հռոմում:

2006 թվականի հոկտեմբերի 17-ին Բոդե թանգարանի վերանորոգումից հետո ներկայացվել են Բյուզանդական արվեստի թանգարանի նմուշներ (III—XIX դարեր), վաղ միջնադարի իտալական և գերմանական քանդակներ: Դրամանիշերի սրահում պահպանվում են դրամների` Ք. ա. VII դարից մինչև XX դարի նմուշներ, ինչպես նաև գերմանացի նկարիչների գործեր:

2005 թվականին բեռլինյան թանգարանների այցելուներից Թանգարանային կղզի է այցելել յուրաքանչյուր յոթերորդը:

Արտաքին հղումներ

Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
M ALDossary  ♏
8 Октября 2015
For History and Art Lovers !!! This area has 5 museums. Walk around and enjoy the architecture of these museums. Neues museum ????????
Francisco Cano
13 Августа 2014
5 different museums that are sure to appeal to at least one of your interests. If you're a fan of museums, check them all out. They're all fantastic!
Semra U.
6 Апреля 2015
It'd be a shame to miss Pergamon Museum here, it's amazing! Just to let you know that it'll be will be partially closed for five years of renovation. Avoid the long lines by buying your ticket online.
Tantek Çelik
12 Мая 2018
Take a break between museums to walk around and enjoy the beautiful gardens! See how many statues you can collect.
Sanjula Mansingh
1 Мая 2016
Buy the ticket for the whole island. Good deal, if you have the whole day (till 6pm). Start early, get your drinks and snacks. Take breaks at the Lust garden and make the most of the museumsinsel.
Don Deedo
31 Июля 2013
This is a really nice place got many amazing things and you will enjoy with your time there , when you crosse them street you should ask your self to discover this place ❤❤

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Park Inn by Radisson Berlin Alexanderplatz

սկսած $460

H4 Hotel Berlin Alexanderplatz

սկսած $308

Motel One Berlin-Hackescher Markt

սկսած $84

Lux 11 Berlin Mitte

սկսած $660

St. Christopher's Apartments Berlin

սկսած $95

St. Christopher's Hostel Berlin

սկսած $48

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պերգամոն թանգարան

Պերգամոն թանգարան (գերմ.՝ Pergamonmuseum), թանգարան Բեռլինի կեն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Պերգամոն թանգարան

Պերգամոն թանգարան (գերմ.՝ Pergamonmuseum), թանգարան Բեռլինի կեն

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բոդե թանգարան

Բոդե թանգարան (գերմ.՝ Bode-Museum), գեղարվեստական թա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
James Simon Gallery

The James Simon Gallery will be a new, centrally located visitor

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ազգային հին պատկերասրահ

Ազգային հին պատկերասրահ (գերմ.՝ Alte Nationalgalerie), գեղարվե

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Monbijou Park

Monbijou Park is a park in former East Berlin, at the Southern end of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նոր թանգարան

Նոր թանգարան (գերմ.՝ Neues Museum), թանգարան Բեռլինում: Գտնվում է Թա

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բեռլինի եգիպտական թանգարան

Բեռլինի եգիպտական թանգարան (գերմ.՝ Ägyptisches Museum und Papyr

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Saadiyat Island

Saadiyat Island (In Arabic: جزيرة السعديات meaning 'Island of H

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Kunstareal

The Kunstareal (“art district”) is a museum quarter in the city cen

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
The Wynwood Walls

The Wynwood Walls զբոսաշրջային գրավչություն է, Արվեստի պատկերասրահի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Wynwood Art District

The Wynwood Art District is a district of the Wynwood neighborhood of

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Beco do Batman

Beco do Batman (English: Batman's Alley) is the nickname for the area

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը