Վանա լիճ

Վանա լիճն անհոսք աղի լիճ է Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի ծայր արևելքում։ Գտնվում է Հայկական Տավրոսի հյուսիս–արևելյան մասի, Կորդվաց լեռների, Կոտուր լեռնաշղթայի և Ծաղկանց լեռների միջև, 1720 մ բարձրության վրա։ Երբեմնի մեծ ջրային ավազանի մնացորդ է։ Մակերեսը 3760 քառակուսի կմ, առավելագույն լայնությունը՝ մոտ 51 կմ, խորությունը՝ մինչև 145մ։ Վանա լճի հայելին գրեթե 2.5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Ունի անկանոն քառանկյան տեսք, խիստ կտրված է, հաճախ՝ զառիթափ ափերով։ Հյուսիս–արևելքում Արճեշի խորշն է, լճում՝ Լիմ, Առտեր, Կտուց (կղզի), Աղթամար կղզիները, ափերին՝ Դևեբոյնի, Ծղուկ, Կտուց հրվանդանները։ Վանա լիճը գտնվում է տեկտոնական իջվածքում։ Նրա գոգավորությունը բարդ կառուցվածքի բազմաստիճան գրաբեն է։ Գրաբենի եզրերով անցնում են խեշոր բեկվածքներ։ Գրաբենը առաջացել է մախամիոցենում։ Ստորին միոցենում տրանսգրեսիան ծածկել է նաև լճի իջվածքը։ Սկսած տորտոնից տրանսգրեսիան նահանջել է, և իջվածքում ձևավորվել է լագունային ավազան։ Միոցենի վերջում, Հայկական Տավրոսի ինտենսիվ բարձրացման հետևանքով, լճի մնացորդային ավազանի ջուրը հոսել է դեպի Մուշի և հարևան իջվածքները, որից հետո, մինչև պլեյստոցեն, հիշատակված մարզը եղել է ցամաքային զարգացման փուլում։ Ժամանակակից լճի առաջացումը կապված է Սիփան և Նեմրութ հրաբուխներից արտավիժած լավաներով ջրերի արգելափակման հետ։ Տեկտոնական շարժումները շարունակվում են երկրաշարժների ձևով նաև ներկայումս։ Սնվում է մթնոլորտային տեղումներից, ստորերկրյա ջրերից և գետերից։ Լիճը, գտնվելով Հայկական լեռնաշխարհի ցամաքային կլիմայի պայմաններում, ամենախիստ ձմեռներին անգամ, ամբողջովին չի սառցակալում։ Գերիշխում են տեղական և բրիզ քամիները։ Օրգանական աշխարհն աղքատ է։ Ձկներից կա միայն տառեխ։ Թռչնաշխարհին բնորոշ են որորներն ու ջրագռավները, որոնք այստեղ են գալիս հարևան Նազիկ լճից։ Մերձափնյա բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղի արդյունագործությամբ։ Հնագույն ժամանակներից ի վեր լճում եղել է նավարկություն։ Լիճն ունի պոտենցիալ հիդրոէներգիայի մեծ պաշար։

]]

Այցելեք նաև

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Selcan O
12 Октября 2016
Fazla söze gerek var mı ? Süphan ve van gölü muhteşem
Sibel David Villa
15 Августа 2015
Temiz bi hava büyük deniz niyetine daha ne olsun :)
Arda Aksoy
29 Сентября 2012
Guneşin batışını en güzel izleyebileceğiniz yer.. muradiye nehrinin van gölu ile bulustugu yer..
Uğur Utkan
15 Марта 2020
Van Gölü süper
Mehmet Aziz Kaplan
19 Августа 2013
Güzel bir göl,suyu acı sodalı..
Murat Turan
8 Октября 2013
Havası temiz manzara harika insanı bir o kadar sıcakkanlı ve hürmetkar... Kısacası 1sınıf 5yıldız 10numara

Մոտակայքում գտնվող հյուրանոցներ

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
DoubleTree by Hilton Van

սկսած $50

Elite World Van Hotel

սկսած $71

The Crater Hotel

սկսած $47

Grand Cenas Hotel

սկսած $59

Hotel Bozoogullari

սկսած $32

Hotel Izgi Turhan

սկսած $29

Առաջարկվող տեսարժան վայրերը մոտակայքում

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Կտուց վանք

Կտուց վանք, լքված հայկական եկեղեցի պատմական Վասպուրական նահանգո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Աղթամար

Աղթամարը Վանա լճի ներկայիս չորս կղզիներից (միջնադարում Վան

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

The Church of the Holy Cross (Armenian: Սուրբ Խաչ, Surb Khach) on Akht

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ылы (озеро)

Озеро Ылы (турецк. Ilı Gölü — «горячее озеро») — небольшое пресно

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Վարագավանք

Վարագավանք, հայկական վանքային համալիր պատմական Վասպուրական նահանգում:

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նեմրութ (հրաբուխ)

Նեմրութ (Նեմրուդ, Սարակն), բազմածին հրաբուխ Հայկական լեռնաշխարհ

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Озеро Немрут

Озеро Немрут (Türkçe. Nemrut Gölü) — пресноводное озе

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Նազիկ (լիճ)

Նազիկ, անհոսք լիճ Հայկական լեռնաշխարհում՝ Վանա լ

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Jökulsárlón

Jökulsárlón is the best known and the largest of a number of gl

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Lake Pukaki

Lake Pukaki is the largest of three roughly parallel alpine lakes

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Minnewater

Minnewater or Love Lake is a lake in the center of Bruges, Belgium

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Meiktila Lake

Lake Meiktila (Burmese: မိတ္ထီလာကန် ]) is a lake located near Meiktila

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Dique do Tororó

O Dique do Tororó é o único manancial natural da cidade de Sa

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը