Լուվրի պալատ (ֆր.՝ palais du Louvre), կամ պարզապես Լուվր, Փարիզի հին թագավորական ամրոց է, որը վերակառուցվել է որպես պալատ, տեղակայված Սենայի աջ ափին՝ Տյիլերի այգու և Սեն Ժերմեն-Լ'Օսերուա եկեղեցու միջև: Այսօր Լուվրը աշխարհի ամենահարուստ թանգարաններից մեկն է:
Լուվրի ներկայիս շենքի կառուցումը տևել է գրեթե հազարամյակներ և անբաժանելի է Փարիզ քաղաքի պատմությունից:
Լուվրի առաջին ամրոցը կառուցվել է Ֆիլիպ–Օգոստոսի օրոք, «Լյուպարա» (Lupara) կոչվող տեղանքում. բառի ծագումն անհայտ է։ Հնարավոր է, այն լատինական «լյուպուս» (lupus) ազգակիցն է և նշանակում է գայլերի բնակության վայր։
Լուվր բառի ծագման մյուս տարբերակը վերաբերվում է այն ֆրանկների լեզվին, որոնք եղել են ներկայիս ֆրանսիացիների նախնիները․ «lauer» կամ «lower» բառը հին ֆրանսերենով նշանակում է «պահակային աշտարակ»։
Բայց նման բառ եղել է նաև այն գերմանական ցեղերի լեզվում, որն ունեցել է ոչ լատինական ծագում։ Ֆրանսիացի պատմաբան Անրի Սովալը (Հենրի Սովվալ (1623-1676)) համարում էր, որ «լուվր» բառը ծագել է «leovar, lovar, lover, leower ou lower», որը նշանակում է «ամրոց» կամ «ամրություն»:
Ռիչարդ Առյուծասրտի հետ խաչակրած արշավանքին պատրաստվելիս Ֆիլիպ-Օգոստոս թագավորը հոգ է տարել պաշտպանել իր Քաղաքը ցանկացած արտաքին գրոհներից, և հատկապես իր հարազատների ու Ֆրանսիայի գահի հավակնորդ Պլանտագենետների կողմից։ Ամրոցի նոր պատի շինարարությունը սկսվել է 1190 թվականին և շարունակվել է 20 տարի։ Ամրոցի պատի աշտարակներից մեկը, որը հենված էր Սենա գետին, անվանված էր Լուվրյան։ Նրա նմանակ աշտարակը, որը գտնվում էր հակառակ ափին, կոչվում էր Նելսկի։ Ֆիլիպ Օգոստոսի հրամանով Լուվրի աշտարակի առջևի մարգագետինը դարձավ ամրոցի կառուցման տեղը, որը հետագայում դարձավ թագավորական ամրոց, իսկ ավելի ուշ աշխարհի ամենահայտնի պալատներից մեկը։ Ամրոցի պատը կտրում անցնում էր այժմյան Լուվրի ներքին բակը (Քառակուսի բակ)՝ տեղակայված պալատական համալիրի արևելյան մասում. առաջին ամրոցը գտնվում էր Քառակուսի բակի հարավ-արևմտյան մասում։ Իր ժամանակի համար ամրոցը եղել է գրեթե անառիկ։ Նրա կենտրոնական մասում կանգնեցված էր երեսուն մետրանոց գլխավոր աշտարակը, ամրոցը պաշտպանվում էր 10 աշտարակներով, ատամնավոր պատերով 2,5 մետր հաստությամբ տեղակայված